News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Ֆիլմեր ու սերիալներ դիտելու մշակույթը, ժամանակակից տեխնոլոգիաներով պայմանավորված, թվային փոխակերպման է ենթարկվել ամբողջ աշխարհում։ Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ։

Արվեստի ամենասիրված տեսակներից մեկի՝ կինոյի հանդեպ հայ հասարակության հետաքրքրությունը միշտ առանձնահատուկ է եղել։ Կինոն ամենաերիտասարդ, բայց և  արվեստի ամենամեծ ժողովրդականություն վայելող ճյուղերից մեկն է աշխարհում: Հայկական կինոարվեստի սկզբնավորումը և զարգացումը տեղի են ունեցել համաշխարհային կինեմատոգրաֆիային գրեթե զուգընթաց։ Վիվա-ՄՏՍ-ի և առաջին հայկական սթրիմինգային հարթակ հանդիսացող «Kinodaran»-ի միջև վերջերս մեկնարկած համագործակցության շնորհիվ հայկական կինոժառանգությունը և մերօրյա կինոն Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար դարձել են է՛լ ավելի հասանելի։ Այդ գործակցության շնորհիվ «Kinodaran»-ը  «START+», «X» և «Y» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև  մի շարք կորպորատիվ սակագնային պլանների բաժանորդների համար հասանելի է դարձել առանց բաժանորդագրության վճարի։

«Kinodaran»-ը Վիվա-ՄՏՍ-ի հետ համագործակցությամբ նպատակ ունի հայկական կինոն ու կինոդիտման մշակույթը դարձնել ավելի հասանելի ու ժամանակի պահանջներին համահունչ:

Հայ կինոյի օրվան ընդառաջ (նշվում է ամեն տարի՝ ապրիլի 16-ին) Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն ու «Kinodaran»-ի  համահիմնադիր և գլխավոր տնօրեն Վահե Ամիրաղյանը ներկայացրել են համագործակցության մանրամասները։

«Կինոն զարմանալի արվեստ է, որը կարող է գերել յուրաքանչյուրին հատկապես մեր օրերում, երբ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել վառ, ռեալիստական կինոիրականություն։ Զարմանալի չէ, որ 2023 թվականի դեկտեմբերից «Kinodaran»-ը, որը տրամադրում է հայերեն բովանդակություն, դարձել է մեր հաճախորդների ամենասիրելի հավելվածներից մեկը։ Վիվա-ՄՏՍ-ը, լինելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը Հայաստանում, միշտ ձգտում է իր հաճախորդներին տալ ավելին, քան բջջային կապն է: «Kinodaran»-ի հետ համագործակցությունը թույլ է տալիս մեր հաճախորդներին օգտվել ֆիլմերի, հեռուստասերիալների և վավերագրական ֆիլմերի հարուստ կատալոգից և ստանալ դիտման եզակի փորձառությամբ անմոռանալի տպավորություններ: Ուրախ ենք, որ մեր հաճախորդները կարող են վայելել բարձրորակ կոնտենտ ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Kinodaran»-ը գեղարվեստական, անիմացիոն ու վավերագրական ֆիլմերի, սերիալների, ժամանցային հաղորդումների ու մուլտֆիլմերի  լայն ընտրություն առաջարկող հայկական առաջին սթրիմինգային հարթակն է։ Ֆիլմերը կարելի է դիտել ինտերնետին միացված ցանկացած սարքով՝ սմարթֆոնով, համակարգչով, հեռուստացույցով կամ պլանշետով։ Սիրելի հաղորդումները կարելի է դիտել անսահմանափակ՝ ցանկացած հարմար ժամի։ Այստեղ միշտ կարելի է գտնել նոր և հետաքրքիր բովանդակություն, քանի որ «Kinodaran»-ի ֆիլմացանկն անընդհատ համալրվում է: Այն ներկայացնում է ամբողջովին հայալեզու բովանդակություն՝ առանց գովազդային ընդհատումների։

««Kinodaran»-ը հայկական ժամանակակից սթրիմինգային հարթակ է, որը ստեղծվել է բացառապես հայ փորձառու և տաղանդավոր ծրագրավորողների կողմից։ Մեր հավելվածը հասանելի է բոլոր սարքերում՝ iOS ու Android համակարգերում, սմարթ հեռուստացույցներում և վեբ հարթակներում: Այժմ ունենք 2 միլիոնից ավելի օգտատեր և 50-ից ավելի կինոարտադրող գործընկեր։ «Kinodaran»-ն արդեն սկսել է նաև սեփական նախագծերի նկարահանումը՝ նպատակ ունենալով որակի նոր նշաձող սահմանել Հայաստանում։ Նշանակալի ենք համարում առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի հետ այս համագործակցությունը նաև այն պատճառով, որ ընկերությունը կանգնած է հայկական կինոյի կողքին: Համագործակցությունը խթան կդառնա Հայաստանում կինոյի ոլորտի զարգացման ու առաջընթացի համար։ Մեր տեսլականի հիմքում «Kinodaran»-ն աշխարհի բոլոր հայերի համար հասանելի դարձնելն է: Եկեք իրականացնենք միջազգային մակարդակի այնպիսի նախագծեր, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք պնդում են, թե հայկական ֆիլմեր ու սերիալներ չեն նայում, դիտեն դրանք «Kinodaran»-ում», - ասել է «Kinodaran»-ի  համահիմնադիր և գլխավոր տնօրեն Վահե Ամիրաղյանը։

«Kinodaran»-ին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ներբեռնել «Kinodaran» հավելվածը կամ այցելել kinodaran.com կայք, մուտք գործել անձնական օգտահաշիվ և կարգավորումների բաժնում լրացնել հեռախոսահամարը։ Եթե հեռախոսահամարը կցված է համապատասխան սակագնային պլանին, ապա բաժանորդագրությունն անմիջապես կակտիվանա։

Հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում։

5.jpg (45 KB)

6.jpg (29 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեկնարկի՛ր».  կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
Վստահ է, որ հետաքրքիր ժամանցով ու խաղերով զուգորդվող գործընթացն արդյունավետ կլինի, կնպաստի որոնողական համակարգերից ստացած ինֆորմացիայի մշակմանը...
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Ավելի քան 9 տարի, գործընկեր կազմակերպությունները կանգնած են մեր սահմանամերձ բնակավայրի կողքին, որպեսզի զարգացնենք ենթակառուցվածքները...
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
Ամենաշատ