News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդիականացնում են մարզերում համատեղ կառուցած ենթակառուցվածքները: Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրում արտաքին լուսավորության համակարգի կառավարումն իրականացվում է և´ ավտոմատ, և´ հեռավար կառավարմամբ: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ, լույսերի միացման կարգավորումն իրականացվում է առավել ճկուն սկզբունքով. բնական լույսին արձագանքող ֆոտոռելեով և բջջային հեռախոսով: Կառավարման այդ մեխանիզմը նպաստում է էներգախնայողության բարձրացմանը, իսկ անհրաժեշտության դեպքում, ընդամենը մեկ զանգով կամ կարճ հաղորդագրությամբ՝ սահմանված ժամանակացույցին միջամտելու հնարավորությանը:

«Ավելի քան 9 տարի, գործընկեր կազմակերպությունները կանգնած են մեր սահմանամերձ բնակավայրի կողքին, որպեսզի զարգացնենք ենթակառուցվածքները: Արդիականացումը մեզ համար նորություն էր, օգտագործվեցին նոր տեխնոլոգիաներ: Այժմ, բացի համակարգի ավտոմատ կառավարումից, արտակարգ իրավիճակներում հնարավոր է լույսերն անջատել կամ միացնել հեռախոսազանգի կամ կարճ հաղորդագրության միջոցով: Երբ գյուղում հոսանք չի լինում, ես հաղորդագրության միջոցով տեղեկանում եմ նաև այդ մասին»,- ասել է Գոմքի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը:

Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015 թվականից: Ինչպես Հայաստանի այլ հեռավոր, սահմանամերձ գյուղերում, այստեղ ևս լուսադիոդային համակարգերի ծրագիրն իրականացվել է փուլային սկզբունքով. նախ՝ լուսավորվել են հիմնական, ապա՝ երկրորդական փողոցները: Գոմքում իրականացված վերջին ծրագրով, համակարգի արդիականացման նպատակով, կատարելագործվել է կառավարման վահանակը, փոխարինվել է երաշխիքային ժամկետն անցած և շահագործումից շարքից դուրս եկած 71 LED-լուսարձակ, ներկվել են հոսանքի լարերի սյուները: Նոր՝ 50 Վտ հզորությամբ աշխատող լուսարձակներն առավել ծախսարդյունավետ են և ապահովում են ավելի բարձր լուսատվություն:

Էկոգյուղերի ցանկում ընդգրկված բոլոր բնակավայրերում, բնապահպանական և էներգաարդյունավետ LED-լուսավորությունը 80%-ով կրճատում է էներգիայի ծախսը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և հիմնադրամի գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ը կարևոր են համարում նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ բնապահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման տեսանկյունից:

Գոմքում գործընկերների իրականացրած ծրագրերը չեն սահմանափակվում արտաքին լուսավորության ենթակառուցվածքներ ստեղծելով: Գյուղում հասցրել են զգալ նաև նոր տեխնոլոգիաներով աշխատող՝ «էլեկտրական հովիվների» արդյունավետությունը:

 4.jpg (82 KB)

8.jpg (58 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեկնարկի՛ր».  կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
Վստահ է, որ հետաքրքիր ժամանցով ու խաղերով զուգորդվող գործընթացն արդյունավետ կլինի, կնպաստի որոնողական համակարգերից ստացած ինֆորմացիայի մշակմանը...
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ