News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Վարդանը սիրում է նվագել, բայց՝ ակադեմիական կրթությունից տարբերվող, անսովոր մոտեցմամբ: Ճանաչում է նոտաները, բայց դրանց նայելու անհրաժեշտություն գրեթե չունի. հիշողությունը ֆենոմենալ է:  Երաժշտության նկատմամբ առաջին արձագանքն ու այն նույնությամբ վերարտադրելու փորձն արել է 5 տարեկանում, երբ սկսել է հաճախել Երեխաների զարգացման միջազգային կենտրոն, որն այժմ «Աուտիզմ» ազգային հիմնադրամի «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնն է։ Վարդանի արտասովոր ունակությունները բացահայտած երաժշտաթերապևտ Մարինա Մելիքսեթյանն այդ առանձնահատկությունը դարձրել է երեխային ներփակված աշխարհից մեկ այլ իրականություն տանելու կամուրջ: Մասնագետների, ծնողների և «Իմ ուղի» կենտրոնի գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի՝ տարիների հաջողված աշխատանքը Վարդանին երաժշտաթերապիայից հասցրել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, ապա՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:

«Արդեն երեսուն տարի դասավանդում եմ կոնսերվատորիայում: Ինձ մոտ տարբեր ունակություններով մարդիկ են սովորում: Յուրաքանչյուրը մոտեցման իր ձևն է պահանջում: Վարդանն առաջինն է, որի հետ շփումը տարբերվում է. ես չգիտեի պրոֆեսիոնալ խնդիրներն ինչպես իրեն մատուցել: Հետո հասկացա, որ ինքը շատ յուրահատուկ տղա է, ֆանտաստիկ ունակություններ և հիշողություն ունի, էմոցիոնալ ինֆորմացիան շատ լավ է ընկալում: Անգամ ձեռքի շարժումը, որը կախված է ֆրազայից, միանգամից է զգում: Ինձ թվում է՝ գտել եմ իր հետ հաղորդակցվելու հատուկ լեզուն: Եթե մեզ հաջողվի պատրաստվել և նվագախմբի հետ կատարել Բախի հայտնի կոնցերտը, հրաշք կլինի», - ասել է կոնսերվատորիայի դասախոս Էռնեստ Մանգուլյանը:

Արդեն 17 տարի Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող կենտրոնին: Այդ նպատակով այս տարիների ընթացքում ներդրել է ավելի քան 246 մլն դրամ:  «Իմ ուղին» իր աշխատանքն սկսել է 2006 թվականին՝ 5 մասնագետի հետ աջակցելով 5 ընտանիքի: Այսօր կենտրոն է հաճախում 200 երեխա, ևս 12-ը միացել են Արցախից: 60 մասնագետ իրականացնում է կրթաբուժական համալիր ծրագիր՝ խոսքի զարգացման, արվեստի, այդ թվում՝ երաժշտության, զբաղվածության, ավազաթերապիայի և այլի միջոցով: Կենտրոնի աշխատակիցները պարբերաբար վերապատրաստվում են: Նրանց համար ամենամեծ նվաճումը տարեվերջին արձանագրվող արդյունքն է՝ սաների աշխարհընկալման փոփոխությունն ու հաղորդակցվելու պատրաստ երեխաների թվի աճը: Կենտրոնն ունի իր կարգախոսը՝ «Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ»:

«Առանց սիրո էս ոլորտում դժվար կլիներ աշխատել: Ինչ որ հաղթահարել ենք, հաղթահարել ենք քայլ առ քայլ՝ գործընկերների և ծնողների ներգրավմամբ: Միշտ Վիվայի գործունեությունը եղել է երկար տարիների և շարունակական: Ամենամեծ արդյունքն այդ շարունակելիության մեջ է: Մենք ունենք Թերլեմեզյանում սովորող, ունենք աշխատող: Էս տարիների ընթացքում կարողացել ենք բավականին հաջողված պատմություններ ունենալ: Նորից պիտի նշեմ, որ դա հաջողված գործընկերությունների շնորհիվ է, և ամենակարևորներից մեկն իհարկե Վիվա-ՄՏՍ-ի հետ գործընկերությունն է»,-ասել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը:

«Իմ ուղի» կենտրոնն անցկացնում է աուտիկ սպեկտրի խնդիրներ ունեցող երեխաների և դեռահասների համար նախատեսված՝ հատուկ, տարիքային, լավագույն փորձի վրա հիմնված թերապիա և մասնագիտական ուսուցում, ստեղծում է նրանց հետագա զարգացման և հասարակության մեջ ինտեգրվելու հիմքեր՝ աշխատանքի հետագա հնարավորություններով:

20240307_121707.jpg (33 KB) 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեկնարկի՛ր».  կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
Վստահ է, որ հետաքրքիր ժամանցով ու խաղերով զուգորդվող գործընթացն արդյունավետ կլինի, կնպաստի որոնողական համակարգերից ստացած ինֆորմացիայի մշակմանը...
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Ավելի քան 9 տարի, գործընկեր կազմակերպությունները կանգնած են մեր սահմանամերձ բնակավայրի կողքին, որպեսզի զարգացնենք ենթակառուցվածքները...
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
Ամենաշատ