News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է։ Այս պահին նախնական տվյալներով կա 4 զոհ և 9 տուժած: հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։ 

Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին՝ ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Վերին Խոտանանի վարչական շրջանի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը NEWS.am-ին հայտնեց, որ ավտոբուսը Երեւանից Իրան էր վերադառնում, ուղեւորները իրանցիներ են: Նրա խոսքով՝ ըստ տեղեկությունների ավտոբուսը արգելակների հետ է խնդիր ունեցել:

Գրիգորյանը նշեց, որ վիրավորները տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն, վթարի վայրում փրկարարները դեռ աշխատում են:


3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ