News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել հեղեղումների հետևանքով հասցված վնասների վերաբերյալ․ գրանցվել է 290 դեպք՝ Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Դավթաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում շենք շինություններում, գրասենյակային և նկուղային տարածքներում ջրալցումների, փլուզումների, ինչպես նաև ջրի մեջ արգելափակված և խափանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղատարափ անձրևի հասցրած վնասների հետևանքով ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սպասարկել են 87 դեպք պատահար, որից 3 դեպք՝ փլուզման, 4 դեպք՝ տրանսպորտային միջոցների ջրի մեջ արգելափակման և 80 դեպք՝ բնակելի շենք շինություններում, գրասենյակային և նկուղային տարածքներում, ավտոտնակներում ջրալցման վերաբերյալ։ Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։

Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին ներգրավվել է 35 մարտական հաշվարկ ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից, մարզային փրկարարական վարչություններից։ Տեղում աշխատել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը և անձնակազմը։ Աշխատանքներին մասնակցել են նաև «Վեոլիա Ջուր» ընկերության 4 միավոր և Երևանի քաղաքապետարանի 1 միավոր տեխնիկա։

Արդեն երրորդ օրն է մոտ 200 փրկարարական ծառայողներ աշխատանքներ են տանում հեղեղումների հետևանքները մեղմելու և բնակչությանն օգնելու ուղղությամբ։ Ինտենսիվ տեղումների պատճառով որոշ հասցեներում փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։

Նշենք, որ արձանագրված դեպքերում տուժածներ չկան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախագահական ուղղաթիռի բեկորները հայտնաբերել են իրանական անօդաչու սարքերը
Իրանական մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնք հսկում են լեռնային շրջանը, ի վերջո, կարողացել են հայտնաբերել բեկորները, լուսանկարել կործանման վայրը և ուղարկել դրանք ճգնաժամային կենտրոն...
Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցություն է հայտնել
Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին՝ վստահ լինելով, որ այն կկարողանա պետական մեծ փորձառության…
Կիրանցի ճանապարհից քաղաքացիներին բերման ենթարկելիս վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը
Ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի․․․
Բերետավորները ռուսերենով քաղաքացիներին հայհոյել են․ շարժման մասնակիցը դեպքի մասին պատմում է Բագրատ Սրբազանին
Քաղաքացիներին բերման են ենթարկել Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք․․․
Կիրանցի ճանապարհից  բերման է ենթարկվել 14  քաղաքացի. ՆԳՆ
Կիրանց գյուղի մուտքի մոտից բերման է ենթարկվել  14  մարդ...
Առնվազն 11 մարդ է բերման ենթարկվել Կիրանցի ճանապարհին ոստիկանների գործողությունների հետևանքով․ Ազգային ճակատը»
Առնվազն 11 մարդ է բերման ենթարկվել․․․
Ամենաշատ