Առաջիկա ժամերին Իսրայելի միջինաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը կմեկնի Կահիրե, որտեղ կհանդիպի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ, հայտնում է Reuters-ը։
Այն, վկայակոչելով բարձրաստիճան իսրայելական աղբյուրները, մատնանշում է, որ հրեական պետության «միջին մակարդակի բանագնացները» Եգիպտոսում նախնական բանակցությունների ընթացքում պետք է գնահատեն շարժման պատրաստակամությունը՝ համաձայնելու Իսրայելի կողմից ձևակերպված զինադադարի նոր պայմաններին։ Եթե հանդիպումը դրական արդյունք ունենա, Իսրայելը մտադիր է բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել։ Միաժամանակ, պաղեստինյան կողմի առաջ քաշած հրադադարի պայմանները հրեական պետության կողմից անընդունելի են համարվել ներկայիս տեսքով, նշում է հրատարակությունը։