News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն մահացու ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը:

«Քսանհինգ տարի առաջ ՆԱՏՕ-ն դաժանորեն ռմբակոծեց Հարավսլավիայում Չինաստանի դեսպանատունը՝ սպանելով երեք չինացի լրագրողների»,- Բելգրադ կատարելիք այցից առաջ հայտարարել է Չինաստանի նախագահը սերբական Politika պարբերականին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ Չինաստանը երբեք չպետք է դա մոռանա: «Մենք երբեք թույլ չենք տա, որ նման ողբերգական պատմություն կրկնվի»,-ընդգծել է Չինաստանի նախագահը։

1999 թվականին Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի ռմբակոծության ժամանակ երեք չինացի լրագրող է զոհվել։ Ավելի ուշ Սպիտակ տունը կատարվածն անվանել է սխալմունք և դատապարտել սխալված քարտեզագիրներին: Իրադարձությունը հակաամերիկյան բողոքի ցույցեր է առաջացրել ամբողջ Չինաստանում և խորացրել Պեկինի անվստահությունը ԱՄՆ-ի գլխավորած ռազմական դաշինքների նկատմամբ, ինչպիսին է ՆԱՏՕ-ն:

Սի Ծինպինը վերջին 5 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցեր է կատարում Եվրոպա՝ նրա առաջին այցը եղել է Ֆրանսիա, այնուհետև Չինաստանի նախագահը կայցելի Սերբիա և Հունգարիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ