News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 26-ից 29-ը հյուրախաղերով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Ամերիկյան երեք ամենահեղինակավոր համերգասրահներում կհնչի բացառապես Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ և նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Համերգները տեղի կունենան հունիսի 26-ին Բոսթոնի «Սիմֆոնի Հոլ» համերգասրահում‚ հունիսի 27-ին՝ Նյու Յորքի «Քարնեգի Հոլ»-ում‚ հունիսի 29-ին՝ Լոս Անջելեսի «Ուոլթ Դիսնեյ» համերգասրահում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ