Մայիսի 7-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը այցելել է Դիջիթեյն և Ընկերության հիմնադիր նախագահ Վարդգես Վարդանյանի հետ շրջայց կատարել «Դիջիթեյն» մասնաշենքերում՝ ծանոթանալով բիզնես ուղղություններին, պրոդուկտներին, գրանցած հաջողություններին ու ապագա ծրագրերին։ Վարդգես Վարդանյանը և Ռուստամ Բադասյանը քննարկել են հարկային օրենսդրական շրջանակը և գործարար միջավայրին առնչվող այլ հարցեր: ՊԵԿ նախագահն իր խոսքում նշել է, որ պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար։ Վարդգես Վարդանյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ իր կողմից հիմնադրված բոլոր բիզնես ուղղություններով զարգացման ծրագրեր են իրականացվելու՝ նպաստելով Հայաստանում կայուն տնտեսական աճին և ընկերությունների միջազգայնացմանը: