News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը  հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի  տնօրեն Օսկար Առոյո Օրտեգային։

Վերջինիս ուղեկցությամբ ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը շրջել է գրադարանում, ծանոթացել  Իսպանիայի ազգային գրադարանի գործող ցուցահանդեսներին, ինչպես նաև գրադարանային ֆոնդին, որտեղ պահվում են նաև 17-րդ դարի հայերեն ձեռագրեր։

Նախարարը երկկողմ հանդիպման ընթացքում  ներկայացրել է Մ․ Մաշտոցի անվան Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունն ու հարուստ պատմական ժառանգությունը և փաստել, որ  Մատենադարանը հին ձեռագրերի վերականգնման հարուստ փորձ ունի։ Կողմերը քննարկել են համատեղ ցուցահանդես կազմակերպելու, համագործակցության հուշագիր ստորագրելու հեռանկարները` փաստելով համատեղ ծրագրեր կյանքի կոչելու  հասատատակամությունը։

Նախանշվել է գործընթացին տարբեր երկրների հայագիտական ամբիոնների ներկայացուցիչների ընդգրկելու կարևորությունը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ