News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Ժառանգություն» կուսակցությունն իր նախընտրական արշավն սկսելու է ապրիլի 9-ից` «Արմենիա» հյուրանոցում կիազմակերպված միջոցառմամբ: Այս մասին,  այսօր` ապրիլի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ համապետական ընտրություններում, «Ժառանգությունը» լուրջ հաջողություն է Երեւանում, որոնք իրենց համար առաջիկ ընտրություններն էին: Նրա խոսքով, «Ժառանգությունն» ի հեճուկս շատերի կանխատեսումների, մտավ խորհրդարան:

Այս անգամ եւս, ըստ Րաֆֆի հովհաննիսյանի, «Ժառանգությունը» լինելու է ամբողջական այլընտրանք եւ ոչ միայն հաղթելու է մայրաքաղաքում, այլեւ հանրապետության ամբողջ տարծքում:

«Նվազագույնը 2-րդ տեղն ենք գրավելու հանրապետության ամբողջ տարածքում»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ մայիսի 7-ին գնահատական կտան` իրար շնորհավորում են կազմելով նոր կառավարությո՞ւն, թե՞ մտնելու են «այն անորոշ հանգրվանը, որի ակունքը կեղծված ընտրություններն են»:

Հիշեցնենք, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունը» ստացավ մոտ 6 տոկոս ձայն եւ խորհրդարանում ունի 7 հոգանոց խմբակցություն:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ