News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը առաջիկա ընտրությունների համատեքստում պատրաստ է  իրավական օգնություն ցուցաբերել ինչպես սովորական քաղաքացիներին, այնպես էլ` նախընտրական գրասենյակների ներկայացուցիչներին: Այդ մասին օմբուդսմենը հայտնել է այսօր` ապրիլի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:

Օմբուդսմենը հիշեցրել է, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկը կհամընկնի մարդու իրավունքների պաշտպանի մարզային 6  գրասենյակների բացմանը` Կապանում, Եղեգնաձորում, Իջեւանում, Գավառում, Վանաձորում եւ Գյումրիում: Թեժ գծի հեռախոսահամարն է  116 (բջջայինից զանգը նույնպես անվճար է): Օպերատիվ խմբերը (կազմում 100 իրավաբան) կանչով կժամանեն 20 մեքենաներով: Հիշեցնենք, որ նոր  գրասենյակները կբացվեն արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման աջակցման ԵՄ-ի ծրագրի շրջանակներում (որն իրականացվում է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի միջոցով): Օմբուդսմենի ինստիտուտի զարգացման ծրագիրը ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի մեծ ծրագրի մի մասն է  (1,7 միլիոն եվրո արժողությամբ)  եւ կարժենա 278 հազար եվրո:

Սպասվող ընտրական գործընթացների մասնակիցների իրավաբանական գրագիտությունը բարձրացնելուն օժանդակելու փորձերը ավելի առարկայական դարձնելու համար մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է հանդիպել նախընտրական բոլոր շտաբերի ներկայացուցիչների հետ, եթե նրանք, իհարկե, համապատասխան ձգտում ունենան: Հարցին, թե արդյոք նա մտադիր է նախագահի հետ հանդիպման ձգտել,  Կարեն Անդրեասյանը պատասխանել է, որ ազատ ընտրությունների իր ակնկալիքները կապում է Ոստիկանության պետի, ԿԸՀ-ի նախագահի, գլխավոր դատախազի, ՀՌԱՀ-ի հետ, որոնք անկախ պաշտոնյաներ են եւ կապ չունեն ոչ նախագահի, ոչ վարչապետի հետ: «Այդ պատճառով ես չեմ ձգտի նախագահի հետ հանդիպման», - հստակեցրել է Անդրեասյանը:

Պատասխանելով արտակարգ դրության դեպքում բանակի օգտագործման մասին օրենսդրական փոփոխություններին` մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ անձամբ ինքը նման փոփոխության փաստը հակասահմանադրական չի համարում: Այլ հարց է, թե ինչպես կկիրառվի նոր կարգը, քանի որ դրա կիրառումը կարող է հակասահմանադրական լինել: Նման տարբերակի դեպքում օմբուդսմենը խոստացել է արտահայտել կարծիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ