News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Պետք է պատրաստվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրվան: Այս մասին, այսօր` ապրիլի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Նրա խոսքով, մենք պետք է նաեւ մտածենք պահանջների ձեւակերպման մասին, երբ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի ունենա:

Ռ. Կիրակոսյանն այդ հարցում մի քանի ասպեկտ առանձնացրեց: «Նախ Թուրքիայի իրական շահը Հայոց ցեղասպանության ճանաչման առումով չի վերաբերում հայերին: Ցեղասպանության ճանաչումից Թուրքիայի շահն այն է, որ  նա կառերեսվի իր անցյալի հետ եւ կընդունի իր անցյալը: Սա  նաեւ փորձություն է, թե ինչպիսի երկիր կլինի Թուրքիան ապագայում: Այս առումով սա Թուրքիայի ապագայի համար ինչպես փորձություն, այնպես էլ հնարավորություն է»,- առանձնացրեց Ռիչարդ Կիրակոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ