News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը շատ ընկերներ ունի, եւ մենք ցանկանում ենք միասին աջակցել նրան, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ եւ արդար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Պատասխանոելով հարցին, թե նախընտրական արշավի ժամանակ ինչ խնդիրներ են նկատվել,  ամերիկացի դիվանագետն ասաց. «Մենք փորձում ենք լավատես լինել եւ տեսնել լուսավոր կողմը»: Նրա խոսքերով` ընտրական հանձնաժողովների անդամների համար թրեյնինգները շատ կարեւոր են, սակայն առավել կարեւոր է իրավապահ մարմինների, քաղաքական կուսակացությունների, ընդդիմության  քաղաքական կամքը:

Ինչպես նշեց դեսպանը, «վերջին շաբաթներին մենք տեսնում ենք քաղաքական կամքի դրսեւորում», ինչն արտահայտվում է պետական այրերի հայտարարություններում: Մասնավորապես, դեսպանը նշեց իշխանությունների` ընտրակաշառքի դեմ պայքարի  եւ ընտրողների ձայների գնման վերաբերյալ հայտնողներին պաշտպանելու վճռականության մասին:

Դեսպանը նաեւ կարեւորեց ընտրությունների մոնիթորինգին դիտորդների մեծ թվով մասնակցությունը: «Կան շատ դրական պահեր:

Սակայն կան նաեւ մտահոգուոթյուն հարուցող փաստեր»,-արձանագրեց դիվանագետը: Ըստ նրա` խոսքը կուսակցությունների կողմից հանրահավքների անցկացման հարցում ոչ հավասար վերաբերմունքն է եւ վարչական ռեսուրսի օգտագործումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ