News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնում` Ղ.Փարպեցի փողոցի վրա գտնվող DIY բարը կրկին հարձակման է ենթարկվել: Այս անգամ մոտ 7-8 երիտասարդներ ժամը 18.00-ի սահմաններում ժամանել են ակումբի մոտ, թքել են, այրել են դրված «Ոչ ֆաշիզմին» պաստառը, սվաստիկաներ են նկարել եւ այլն: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ակումբի սեփականատեր Ծոմակ Օգանեզովան:

Նրա խոսքով` եղել են մոտ 10 երիտասարդներ, սակայն բոլորին հաջողվել է փախչել, բռնվել են երկուսը, որոնցից մեկը 16 տարեկան է, մյուսը` 17: Նրանց այժմ հարցաքննում են: Սեփականատերը նշեց, որ այս անգամ ակումբի հանդեպ ոտնձգություն անողները ուրիշ մարդիկ են:

«Ստացվում է, որ տարբեր տարիքի խմբավորումներ են, որոնց շղթան տանում մի տեղ է հասցնում: Բոլորը իրար հետ չեն, տարբեր խմբեր են, որոնք նույն գաղափարն են կրում, դա հաստատ ֆաշիստական խմբավորում է»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է` այդ ընդհանուր շղթան հասցնում է Հայ հեղափոխական դաշնակցություն, նա պատասխանեց, որ չի կարող որեւէ բան ասել, քանի որ վստահ չէ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանում DIYակումբի ղեկավար Արմինե Օգանեզովան (Ծոմակ) հայտարարել է, որ ակումբի պայթյունի հեղինակներին գրավի դիմաց ազատ են արձակել, իսկ գրավի գումարը տրամադրել են ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: Ծոմակը հայտարարել է, որ իր ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Դաշնակցության կողմից:

Դրանից հետո Արծվիկ Մինասյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատել էր, որ ինքն է վճարել ակումբը պայթեցնողներին ազատ արձակելու գրավը: Նա իր խոսքում, ասել էր հետեւյալը. «Ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության եւ ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձեւով: Այլ բան է, եթե պատճառվել է որոշակի վնաս, ապա դրա փոխհատուցումը պետք է տրվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ