News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թեեւ Ադրբեջանին հաջողվեց նվաճել եվրոպական երգի «Եվրատեսիլ» հեղինակավոր մրցույթն ընդունելու իրավունքը, նման զանգվածային միջոցառում անցկացնելու եվրոպական մակարդակին ադրբեջանցիները չեն հասել: Դա է վկայում միջադեպը, որ երեկ տեղի է ունեցել «Եվրոակումբում», գրում է «Էքսպրես գազետան»:

Երեկ Բաքվում կայացել է Դիմա Բիլանի եւ ադրբեջանցի երգչուհի Նիկկի Ջամալի դուետի շնորհանդեսը: Նրանք ներկայացրել են համատեղ Come to my world երգի տեսահոլովակը: Երբ Բիլանն սկսել է կենդանի երգել, «Եվրոակումբում» հավաքվածները շարժվել են բեմի ուղղությամբ: Անփորձ պահնորդները սկսել են քաշքշելով հեռացնել լրագրողներին եւ հյուրերին:

Եվրոպացիները շոկի մեջ են հայտնվել պահնորդների գործողություններից, սակայն ընդհարման մեջ չեն մտել, բացի մի քանի լրագրողներից եւ աղջիկներից, որոնք խստորեն զայրացել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ