News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի հանրապետություն այցելած երեք ֆրանսիացի սենատորներին Ադրբեջանի ԱԳՆ-ն «Պերսոնա նոն-գրատա» է հայտարարել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը:

Նա հայտարարել է, որ «այդպիսի այցելությունները ոչ միայն չեն նպաստում հակամարտության լուծմանը, այլ հակառակը, միայն սրում են իրավիճակը եւ անորոշություն ստեղծում»: Աբդուլաեւի փոխանցմամբ, ֆրանսիացի սենատորների ԼՂ կատարած այցելությունը վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանիսայի միջնորդական առաքելությանը, որպես համանախագահող երկիր, հաղորդում է «Կավկազսկի ուզելը»:

Աբդուլաեւը նաեւ հայտարարել է, որ Փարիզում Ադրբեջանի դեսպանը համապատասխան նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին, ինչպես նաեւ նամակ ուղարկել Սենատ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 22-ին, Լեռնային Ղարաբաղ էին ժամանել Ֆրանսիայի Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինին, Սոֆի Ժուասենը եւ Բեռնար Ֆուրնիեն, ովքեր այնտեղ հանդիպել են ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ