Սինգապուրի Նանյանի տեխնոլոգիական համալսարանի (NTU) եւ Տեղեկատվական հեռահաղորդակցությունների հետազոտությունների ինստիտուտի (I²R) մասնագետները անլար կապի համար չիպ են ստեղծել, որն ապահովում է նման կապի համար ռեկորդային` 2Գբիտ արագություն:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, դա հազար անգամ գերազանցում է Bluetooth 2.0 +EDR-ով տվյալների փոխանցման արագությանը: Օրինակ, DVD երկշերտ սկավառակի բովանդակության փոխանցումը կտեւի 30 վայրկյան: Կապի համար կօգտագործվի միլիմետրանոց դիապազոն (60 ԳՀց հաճախականություն):