News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար, որը փոքր երկիր է եւ չունի ելք դեպի ծով, առաջին հերթին, գլխավոր մարտահրավերը պետականության շարունակականության ապահովումն է: Այս մասին DELFI-ին տված հարցաազրույցում հայտարարել է Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը:

«Ինչպես ասել է Նապոլեոնը, աշխարհագրությունը դա դատավճիռ է: Մեր դեպքում դա առավել քան արդարացված է, որովհետեւ Հայաստանը գտնվում է քաղաքակրթությունների շփման սահմանին, որն ունի որոշակի պատմական խնդիրներ: Ես նկատի ունեմ Թուրքիային, որտեղ 1915-ին հայերի ցեղասպանություն է իրականացվել: Այդ հարցը մինչ օրս լուծված չէ: Խնդիր կա Ադրբեջանի հետ: Հայաստանի համար շատ կարեւոր է ապահովել բոլոր պայմանները, որպեսզի 1991-ին ստեղծած մեր պետությունը լինի զարգացած, միջազգային հանրության լիիրավ եւ ակտիվ անդամ»,-ասել է դեսպանը:

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին, Այվազյանը նշել է, որ առաջնահերթ խնդիրը ազգային անվտանգության եւ մարդկանց բարեկեցության ապահովումն է:

«Մենք խորը եւ բարեկամական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Միաժամանակ սերտ գործընկերություն ենք հաստատել ԱՄՆ-ի հետ: Վերջին տարիներին մենք արդյունավետ համագործակցություն ենք ստեղծել ԵՄ-ի հետ»,-ասել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ