News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում մեծ ջանքերի գնով երրորդ փորձից կարողացան ապահովել պատգամավորների գրանցումը: NEWS.am-ի թղթակիցը ԱԺ-ից հայտնում է, որ գրանցումն սկսելուց առաջ նիստը վարող Մկրտիչ Մինասյանը կարդաց 131 պատգամավորների անունները, ովքեր ոտքի էին կանգնում եւ նրանց ծափահարում էին: Մասնավորապես, ծափեր հնչեցին նաեւ այն ժամանակ, երբ կարդում էին Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» պատգամավորների անունները, ովքեր ներկա չէին: Դրանից հետո Մկրտիչ Մինասյանը հայտարարեց գրանցում:

Նա նշեց, որ այս ԱԺ-ում կան 60 նոր պատգամավորներ, ովքեր, հնարավոր է, տեղյակ չեն գրանցման կարգին, դա բացատրեց եւ անցան գրանցմանը: Առաջին փորձի ժամանակ գրանցվեց 109 պատգամավոր: Մկրտիչ Մինասյանը երկրորդ եւ երրորդ գրանցման ժամանակ հայտարարեց, որ «ում կնոպկան չի աշխատում, թող մատ բարձրացնի»: Երկրորդ անգամ գրանցվեցին 111 պատգամավորներ,  ընդ որում` եւ առաջին, եւ երկրորդ անգամ չէր աշխատում Վարդան Օսկանյանի քվեարկության կոճակը: Երրորդ անգամ գրանցվեց 114 պատգամավոր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Հայաստանի Ազգային ժողովի շենքում մեկնարկել է 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, որին ողջույնի խոսքով հանդես է եկել երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ