News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սովորաբար ասվում է, թե ցանկացած նոր բան լավ մոռացված հինն է, սակայն Հայաստանի կառավարության դեպքում ստացվեց, որ նորը դա լավ հիշվող հինն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` անդրադառնալով նոր կառավարության կազմին:

«Պայմանականորեն կառավարությունում նոր դեմքերը Գագիկ Բեգլարյանն ու Սամվել Թադեւոսյանն են, իսկ եթե հաշվի առնենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է դարձել նույն կառույցի փոխնախարարը, ապա կարելի է խոսել աննշան փոփոխությունների մասին»,-նշեց Քոչարյանը:

Նրա խոսքով` տվյալ պահին դժվար է կանխատեսել, թե խորհրդարանի կողմից ինչպես կընդունվի կառավարության ծարգիրը, որի կազմում չկան խորհրդարանական չորս ուժերիր ներկայացուցիչներ. «Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը  հանդիպումներ է ունեցել խորհրդարանական բոլոր ուժերի հետ, բացառությամբ Հայ ազգային կոնգրեսի, որը հայտարարել է, թե անխնա քննադատության է ենթարկելու կառվարությանը: Ժամանակը ցույց կտա»:

Միաժամանակ քաղտեխնոլոգը չի բացառում, որ կլինեն օրինագծեր, որոնք Հանրապետական կուսակցությունը դժվարությամբ կբերի խորհրդարան:  Չնայած, որ խորհրդարանական չորս քաղաքական ուժեր բացակայում են կառավարությունում, բայց ՀՀԿ-ն մանդատների թվով մեծամասնություն ունի, հետեւաբար կարող է ընդունել ցանկացած օրինագիծ, որին կընդդիմանան մյուս ուժերը. «Չեմ կարծում, որ շատ հարցերում «Բարգավաճ Հայաստանը» խոչընդոտներ կստեղծի, անգամ սկզբունքային հարցերում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ