News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելական արտադրության «Տավոր» ինքնաձիգները լավ զենք են, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռուսական «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» տնօրեն Ռուսլան Պուխովը: Ըստ նրա` ռուսական Կալաշնիկով ինքնաձիգը լավ, բայց արդեն բավական հին զենք է;

«Տավոր» հրացանները ժամանակակից զենք են, սակայն դա Ադրբեջանին ոչ մի առավելություն չի տալիս Հայաստանի նկատմամբ: Երկաթի կտորները չեն մարտնչում, մարտնչում են մարդիկ, իսկ Հայաստանում մարդիկ ավելի լավն են: Ոչ պակաս կարեւոր է մարտական ոգին, իսկ Շուշիի գործողություններն արդեն համաշխարհային ռազմական պատմության տարեգրության մեջ է: Միայն ոգով, իհարկե, պատերազմ չես հաղթի, բայց միայն սպառազինությունն էլ չէ, որ վճռական դեր ունի: Այստեղ մի շարք գործոններ կան», - նշել է փորձագետը:

Ինչպես հաղորդել էր  NEWS.am-ը, Ադրբեջանը մտադիր է Կալաշնիկով ռուսական ինքնաձիգները փոխարինել իսրայելյան «Տավորով»:
TAR-21-ը (հրացանի առաջին տարբերակը) ունեն 15 երկրներ: Առավելապես, այն գնում են հատուկ նշանակության ջոկատները, սակայն վերջերս դրանով զինում են նաեւ սովորական բանակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ