News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արդեն ավանդական, ՀՅԴ-ական օրինաչափություն է դարձել, որ երբ ՀՅԴ-ն պատասխան չունի, ժամանակ էլ չունի լսելու: Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը:

«Ֆեյսբուքյան քննարկումներում մեծ ակտիվությամբ շրջանառվում է այն թեման, որ Արցախում ՀՅԴ-ականները սկսել էն լքել ՀՅԴ-ի շարքերը, քանի որ իրենց կամքին հակառակ հայաստանյան դաշնակցությունը պարտադրում է առաջիկա ԼՂՀ նախագահական ընտրություններում պաշտպանել ոչ թե ընդդիմադիր Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, այլ ներկայիս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանինը: Երբ փորձեցինք կապ հաստատել ՀՅԴ-ականների հետ, որպեսզի հերքենք կամ հաստատենք շրջանառվող լուրերը, փորձը դարձավ իսկական փորձանք:
ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երթեւեկում էր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վաղուց է անհասանելի, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը գերզբաղված էր ու մեկ ժամից ամեն դեպքում ասաց, որ կարող են էլի փորձել ու այդպես ժամեր շարունակ: Դե Չալոն, «Չալոն էլ կաղ է», հետո էլ սա արդեն Խնկո Ապոր սյուժեին է նմանվում»,- գրում է «Իրավունքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ