News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Magma - Travel in the World LTD ընկերության գլխավոր տնօրեն Մենահեմ Աբադին, ում պատճառով Բաքվում Իսրայելի դեսպանին կանչել էին Ադրբեջանի ԱԳՆ, IzRus պորտալին պարզաբանել է բոլոր նրբությունները` կապված իսրայելցի զբոսաշրջիկների Ղարաբաղ այցելության հետ:

Նախորդ շաբաթ «Եդիոտ Ահրոնոտ» թերթը հայտնել էր, որ Ղարաբաղում իսրայելցի զբոսաշրջիկների էքսկուրսիայի կազմակերպումը կատաղության է հասցրել պաշտոնական Բաքվին: Ադրբեջանում Իսրայելի դեսպան Միխայել Լոտեմը տեղի լրատվամիջոցներին հայտարարել է, որ զբոսաշրջիկների այցը կրել է մասնավոր բնույթ եւ չի արտահայտում Իսրայելի դիրքորոշումը: Նրա խոսքով, Իսրայելի ԱԳՆ պաշտոնական կայքում նախազգուշացում է ԼՂ այցելության վերաբերյալ:

«Այդ զբոսաշրջիկները տեղեկացված են եղել այդ հարցի վերաբերյալ»,-նշել է դեսպանը:

Մենահեմ Աբադին IzRus պորտալին հայտնել է, որ դեսպան Միխայել Լոտեմն իրեն չի դիմել ԼՂ այցելությունից հրաժարվելու խնդրանքով: «Նա միայն ցանկանում էր իմանալ, թե ինչու ենք մենք այնտեղ գնում եւ ես ասացի, որ խոսքը տուրիզմի մասին է: Մենք ստուգեցինք, թե կարելի՞ է գնալ Ղարաբաղ եւ այդ հարցում ոչ մի խնդիր չի եղել: Մենք միշտ սկզբում ստուգում ենք»,-ասել է նա:
Աբադին հստակեցրել է, որ եթե նման այցելությունների արգելք լիներ, ապա իրենք երբեք նման այցելությանը հավանություն չէին տա:

«Պաշտոնական Իսրայելի կողմից ոչ մի խնդիր չի եղել»,-ասել է Աբադին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ