Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Լրատվամիջոցներ. Արքայազն Հարրին նոր շիկահեր ընկերուհի՞ ունի (ֆոտո)

Լրատվամիջոցներ. Արքայազն Հարրին նոր շիկահեր ընկերուհի՞ ունի (ֆոտո)Հուլիս 20, 2012 | 22:28

Եթե արքայազն Հարրին միայնակ գնում է գիշերային ակումբ, ապա այնտեղից վերադառնում է արդեն աղջկա հետ, բայց այս անգամ երիտասարդի ուղեկիցը դարձել է 23-ամյա մոդել եւ սկսնակ դերասանուհի Կրեսիդա Բոնեն` շիկահեր, երկար ոտքերով, 1960-ականներին հայտնի it-girl-ի դուստրը, հաղորդում է spletnik.ru-ն:

Հարրիի հետ աղջկան որոշ ժամանակ առաջ ծանոթացրել է նրա ընկերուհին` արքայադուստր Եվգենիան եւ, ըստ խոսակցությունների, երիտասարդներն անմիջապես լեզու են գտել: Դա զարմանալի չէ, քանի որ Կրեսիդան արքայազնի ճաշակով է:

Ասում են, որ կարմրահեր Հարրին խելագարվում է նոր ընկերուհու համար եւ փորձում է նրա հետ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել:

Նա Կրեսիդային հրավիրել է երեկույթի եւ ողջ ընթացքում թույլ չի տվել կողքից հեռանա: Ականատեսները պնդում են, որ զույգը անընդհատ համբուրվում էր անկյուններում:

Մամուլն արդեն գրել է Հարրիի նոր սիրավեպի մասին, սակայն կողմերը դեռեւս ձեռնպահ են մնում որեւէ մեկնաբանություն անելուց:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Մարդիկ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...