News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Նեյրոնային համակարգերի մաթեմատիկական մոդելավորման լաբորատորիայի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանի հետ NEWS.am-ի հարցազրույցի երկրորդ մասը (առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

Գիտնականների գործունեության գնահատման չափանիշները

Պետական այրերը հաճախ ասում են, որ գիտմականները պետք է տան ինչ որ վերջնական արդյունք, վերջնական ապրանք, սակայն իրականում գիտնականի աշխատանքը, հատկապես ֆունդամենտալ գիտության բնագավառում, ոչնչով չափելի չէ, մի գուցե միայն գրված էջերի քանակով։ Աշխարհում, որքան գիտեմ, գիտնականներին գնահատում են համապատասղան IF ունեցող ռեյտինգային ամսագրերում տպագրված հրապարակումների քանակով։ Ճի՞շտ է արդյոք այս գնահատման ձեւը, կիրառվու՞մ է այն Հայաստանում, եւ սկզբունքորեն կիրառելի՞ է։

Պետական այրերը սկզբից քող զբաղվեն իրենց վերջնական արդյունքներով՝ դեռեւս մենք իրենցից ոչ մի խելքին մոտիկ արդյունք չենք տեսնում։

Իսկ գիտնականի աշխատանքը միանգամայն չափելի է, միայն թե դա կարող են անել միայն գիտնականները։ Եւ գրված էջերի քանակը, իհարկե, ամենակարեւորը չէ, կարեւորը որակն է։ Ու գիտական աշխատանքի ճանաչումը որպես նոր եւ հետաքրքիր։ Իսկ այդիսի ճանաչումը իրականացվում է, երբ աշխատանքը հրատարակվում է միջազգային մասնագիտական ամսագրերում, անցնելով անկախ գրախոսների քննադատությունը։ Եւ հատկապես արժեքավոր է, երբ այդ տպագրված աշխատանքի վրա հղում են անում ուրիշ գիտնականները։ Այնպես որ, այո, միջազգային ամսագրերում գիտնականի հրապարակոմների քանակը նրա գործունեության գնահատման հիմնական ցուցանիշն է։ Բարձր իմպակտ ֆակտոր (IF, ազդեցության գործակից) ունեցող ամսագրերի մասին ասեմ, որ դրանցոմ տպագրվելը ամենեւին հեշտ չէ, դրա համար պետք է ավելի ցածր վարկանիշ ունեցող ամսագրերում հրապարակումների երկար ուղի անցնել (ասեմ, որ այդ ամսագրերն էլ չեն տպագրում անորակ ու կասկածելի աշխատանքներ)։ Այնպես որ մենք պետք է մի քիչ պակասեցնենք մեր մաքսիմալիզմը։

Ընդհանրապես, թե ինչպես գնահատել գիտնականի աշխատանքի վերջնական արդյունքը, պետք է որոշի նա, ով այդ աշխատանքի համար գումար է հատկացնում։ Եթե դա ֆիքսված պետական ֆինանսավորում է, ապա այն լաբորատորիյան, ուր աշխատում է գիտնականը, պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնի կատարած աշխատանքի մասին, ներկայացնի նոր հրապարակումների ցուցակը, եւ դրա հիման վրա այն կազմակերպության գիտական խորհուրդը (կամ համապատասխան մարմինը), որի կազմում է լաբորատորիան, գնահատում է լաբորատորիայի եւ նրա աշխատակիցների աշխատանքը եւ որոշում է ընդունում այդ աշխատանքը շարունակելու կամ կասեցնելու մասին։ Ժամանակ առ ժամանակ պետք է կատարվի ատեստավորում, կրկին կատարված աշխատանքի եւ տպագրված հոդվածների հիման վրա, որպեսզի որոշվի, բարձրացնել արդյոք տվյալ գիտաշխատողի պաշտոնը թե ոչ։ Այս ամենը, ըստ էության, կա եւ արվում է, սակայն երբ մարդուն փող չես տալիս, չես էլ կարող նրանից ոչինչ պահանջել։ Երբ լինի իրական աշխատավարձ, կլինի եւ իրական պահանջ։ Անկասկած, այդ գործընթացը հեշտ չի լինի, սկզբնական շրջանում կլինեն շաը վիճահարույց բաներ, սակայն հետզհետե կրքերը կհանդարտվեն եւ ամեն ինչ կընթանա իր բնականոն աշխատանքային հունով, ինչպես դա լինում է այն զարգացած երկրներում, ուր կա գիտության պետական ֆինանսավորում։ Օրինակ, Ճապոնիայի Ուղեղի հետազոտման ինստիտում (Brain Science Institute, RIKEN), որը լիովին ֆինանսավորվում է պետության կողմից, գիտաշխատողների դրույքները ֆիքսված են եւ կախված են միայն զբաղեցրած պաշտոնից եւ գիտական աստիճանից։ Ասենք, փիլիսոփայության դոկտարի աստիճան ունեցող (Ph.D., որը հավասարազոր է մեր գիտությունների թեկնածուի) ցանկացած լաբորատորիայի գիտաշխատող ստանում է ամսեկան մոտ 450000 իեն  (մոտավորապես $4500)։ Աշխատանքի ընդունման, աշխատանքից հեռացման, դրսից ժամանակավոր մասնագետ հրավիրելու խնդիրների հետ կապված որոշումները ընդունում է լաբորատորիայի վարիչը, ելնելով լաբորատորիային հատկացված բյուջեի հնարավորություններից։ Սակայն 5 տարին մեկ ինստիտուտը կատարում է լաբորատորիայի աշխատանքի ընդհանուր գնահատում եւ կարող է որոշում ընդունել կամ շարունակել լաբորատորիայի գործունեությունը, կամ փակել այն։

Իսկ եթե գիտական աշխատանքը կատարելու համար գումարը հատկացնում է որեւէ ոչ պետական կամ արտասահմանյան կազմակերպություն կամ հիմնադրամ, ապա այն էլ ներկայացնում է հաշվետվությանը եւ արդյունքներին վերաբերող պահանջները։ Սովորաբար այդ դեպքերում պահանջվում են միջանկյալ եւ եզրափակիչ ֆինանսական եւ գիտական հաշվետվություններ, որոնք ստուգում են որակյալ գրախոսները աշխատանքի արդյունավետությունը, գումարների ճիշտ բաշխումը եւ այլն որոշելու նպատակով։ Եւ իհարկե, մեծ կարեորություն է տրվում արդեն իսկ լույս տեսած կամ պատրաստվոր հրապարակումների առկայությանը, սակայն գնահատականը տրվում է ընդհանրացված, բոլոր հաշվետվությունների հիման վևա։

Այնպես որ Ձեր հարցի պատասխանն է ՝ այո, գիտնականի աշխատանքի գնահատումը միջազգային գրախոսվող ամսագրերում նրա հրապարակումների հիման վրա ճիշտ է, եւ դրան առանձնապես այլընտրանք չկա։ Եւ ինչպես արդեն ասեցի, այս չափանիշը հաշվի է առնվում եւ մեզ մոտ։ Ու, իհարկե, այն պետք է գերակշռի եւ ապագայում։

Հայաստանում հաճախ կարելի է լսել, որ չնայած խղճուկ ֆինանսավորմանը, մեր երկիրը գիտության բնագավառում հաջողություններ ունի, մեր գիտնականները ճանաչված են արտասահմանում եւ զգալիորեն ապահովում են մեր երկրի վարկանիշը։ Դուք, որպես համատեղ նախագծերի մասնակից եւ արտասահմանյան գիտնականների հետ հաճախ շփվող, ի՞նչ կարող եք ասել այս կապակցոթյամբ, դա իրոք այդպե՞ս է թե՞ մենք մեզ մխիթարում ենք մտացածին բաներով։

Չէ, ինչու՞ մտացածին։ Գուցե փոքր ինչ չափազանցված է։ Եթե հավատանք վիճակագրությանը, ապա Հայաստանից գիտական հոդվածների քանակը ըստ շնչի ամենեւին էլ անբավարար չէ։ Բայց դա մեզ ոչ մի կերպ չպետք է հանգստացնի։ Չէ որ մեր այն գիտնականները, ովքեր հայտնի են դարձել արտասահմանում, հասել են դրան արտերկրյա գրանտերի շնորհիվ։ Եւ իրենց հետազոտությունների ծախսատար մասը կատարվել է արտասահմանում արտերկյա գործընկերների համագործակցությամբ։ «Բենզինը ձեզնից, գաղափարները՝ մեզնից» - մոտավորապես այսպես։ Դա, իհարկե, հիանալի է, բայց շատ ավելի լավ է, երբ մեջքիդ ետեւում զգում ես սեփական պետության աջակցությունը եւ հանդես չես գալիս հավերժական խնդրարկուի դերում։ Լավ կլիներ սեփական գաղափարներից զատ ունենալ նաեւ մի քիչ սեձական բենզին։ Իսկ այն, ինչպես գիտեք, չկա։ Արդյունքում, ժամանակին սկսված խոստումնալից միջազգային համագործակցությունները եւ նախագծերը հետզհետե ի չիք են դառնում։ Չէ որ հնարավոր չե տարեց տարի միջազգային գրանտեր շահել՝ մրցակցությունը շատ բարձր է ։ Բայց եթե մեր պետությունը ապահովեր գիտության ֆինանսավորման անհրաժեշտ մինիմումը, ապա այն գիտնականը, ում այդ տարի չի հաջողվել միջազգային գրանտ ստանալ, ի վիճակի կլիներ սպասելու հաջորդ հնարավորությանը, չդադարեցնելով իր աշխատանքը եւ արտասամանյան գործընկերների հետ համագործակցությունը։ Իսկ այմյան իրավիճակում, եթե դու գրանտ չստացար, ապա՝ վերջ, պետք է դադարեցնես գիտական գործունեությունը ու զբաղվես մի բանով, որը կկերակրի քո ընտանիքը (դրա համար շատ լավ հնարավորություն են ընձեռում տաքսի ծառայությունները)։ Եւ, բնականաբար, համաշխարհային գիտական առաջընթացից ետ կըմնաս, քանի որ այն, ինչը դու չես անի հիմա, կանեն չինացիները, ճապոնացիները կամ ամերիկացիները իսրաելցիների հետ մեկտեղ։ Եւ հետո առդեն, եթե նույնիսկ մեկ կամ երկու տարի հետո քեզ հաջողվի ինչ որ անհավանական կերպով գրանտ շահել, ապա միեւնույն է դու արդեն անհուսալիորեն ետ ես մնում քո արտերկրյա գործընկերներից։ Ես, օրինակ, աղոթում եւ երկյուղածությամբ հետեւում եմ մասնագիտական գրականությանը, որ հանկարծ ինչ որ մեկը այնտեղ արդեն իրագործած չլինի իմ այն գաղափարները, որոնցով կուզնայիեի եւ կարող եմ զբաղվել ինքս, եթե, իհարկե, ապահովեն իմ կենսական մինիմումը։

Ֆինանսավորման ավելոցումից բացի, ի՞նչ կառուցվածքային վերափոխումներ են անհրաժեշտ գիտության բնագավառում, որպեսզի մեր գիտությունը ավելի մոբիլ եւ մրցունակ լինի։

Եկեք սկզբից լուծենք առաջին հարցը։ Կառուցվածքային վերափոխումները կարող են պահանջվել հենց ֆինանսավորումը ավելացնելու համար։ Իսկ գիտության արդյունավետության համար, ըստ իս, դեռեւս ոչ մի կառուցվածքային վերափոխում հարկավոր չէ։ Առկա համակարգը լիովին պիտանի է եւ աշխատունակ։ Գիտական աշխարհում աշխատանքային միավոր է եղել եւ կա գիտական լաբորատորիան, բավական անկախ եւ միաժամանակ ներգրավված իր ինստիտոտի կամ բուհի ընդհանուր թեմատիկայի մեջ։ Չեմ կարող դատել այլ ինստիտուտների կամ բուհերի մասին, բաից մեր ինստիտոտւմ դա հենց այդպես է։ Լաբորատորիան է ընտրում իր ստրատեգիյան, հետազոտությունների կոնկրետ թեմաները, ինքն է լուծում միջազգային համագործակցության հետ կապված հարցերը, եւ այլն, եւ դա հենց այն է, ինչը անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի այն, ինչը Դուք կոչում եք մոբիլ եւ մրցունակ լինել՝ չե որ մեզանից լավ ոչ ոք Հայաստանում չգիտի, թե աշխարհում ինչ է կատարվում մեր նեղ բնագավառում։

Բայց մի պահի վրա ես կկամենայի սեւեռել Ձեր ուշադրությունը։

Իմ համոզմամբ, գիտոթյունը պետք է մոտեցնել կրթությանը։ Ինչ որ չափով դա մեզ մոտ տեղի է ունենում, ակադեմիական գիտնականներից շատերը դասավանդում են բուհերում, բուհական լաբորատորիաները եւս զբաղվում են գիտոթյամբ, ներգրավելով ուսանողներին, սակայն ինտեգրումը կարող է լինել ավելի ինտենսիվ։ Ակադեմիական ինստիտուտները պետք է ավելի շատ ներգրավված լինեն կրթության պրոցեսում, եւ ոչ թե անձնական հիմունքներով, ինչպես հիմա է, այլ ավելի բարձր մակարդակով՝ օրինակ, ինստիտոտների եւ բուհերի միջեւ երկկողմ պայմանագրերի միջոցով, ոոսանողների պատրասման պռոցեսում ինստիտուտները ներգրավելու, համատեղ գործնական դասեր եւ դիպլոմային աշխատանքներ կազմակերպելու եւ այլնի վերաբերյալ։ Այս ամենն անհրաժեշտ է, որպեսզի ակտիվորեն աշխատող ակադեմիական գիտնականներ, հատկապես նրանք, ովքեր համագործակցում են արտասահմանյան կենտրոնների հետ եւ դրա շնորհիվ գտնվում են գիտության առաջին գծում, հնարավորություն ունենան իրենց ժամանակակից գիտելիքները փոխանցել մեր ուսանողներին։ Դա կօգնի լուծել այսօր բավական լրջացած սերունդների իրավահաջորդության խնդիրը, կօգնի հետաքրքրել մեր տաղանդավոր երիտասարդոթյանը եւ ներգրավել գիտության մեջ։ Օրինակ, այն ուղղությունըմ որով զբաղվում եմ ես՝ հաշվողական նեյրոգիտությունը (computational neuroscience) այսօր մեր բուհերից ոչ մեկում չի դասավանդվում։ Իսկ դա շատ հեռանկարային ուղղություն է՝ եւ ֆունդամենտալ, եւ կիրառական տեսանկյուններից։ Ճապոնիայում եւ այլ երկրներում ստեղծվող ռոբոտները, որոնց մասին զեկուցոմները եւ տեսահոլովակները ապշեցնում են մեզ, ստեղծված են հենց այս բնագավառում առկա նվաճումների հիման վրա։ Եւ ես հնարավորության դեպքում ուրախությամբ կփոխանցեի ուսանողությանն իմ փորձն ու գիտելիքները։ Մենք շատ շնորհալի եւ ընդունակ երիտասարդներ ունենք, որոնց այս ամենը հետաքրքրում է, պարզապես նրանց հարկ է ծանոթացնել արդի գիտության վիճակին եւ նրա արջեւ ծառացած հետաքրքրագույն խնդիրներին, որպեսզի նրանք կարողանան այդ ամենի մեջ գտնել այն, ինչ նրանց առավել հոգեհարազատ է։

Ասեմ, որ այս հարցը եւս առնչվում է ֆինանսավորման խնդրին։ Օրինակ, բուհական դասախոսները չեն կամենում դիպլոմային աշխատանքների ղեկավարումը փոխանցել այլ կազմակերպությունների, քանի որ ղեկավարության համար լրացուցիչ գումար են ստանում։ Նույնատիպ հարցեր են առաջանում նաեւ ուսանողական պրակտիկայի կազմակերպման ժամանակ։ Այնպես որ այստեղ էլ խնդրի լուծումը անհրաժեշտ ֆինանսավորման ապահովումն է, որպեսզի վերոնշյալ հարցերը հնարավոր լինի լուծել փոխշահավետ հիմունքներով։

Զրուցեց Անահիտ Սարգսյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ