News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Իսրայելի Տեղեկատվության եւ Սփյուռքի նախարար Յուլի Էդելշտեյնը պաշտոնական այցով օգոստոսի 23-ին կժամանի Հայաստան: Այս մասին Երեւանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է Կովկասում հայրենադարձության հարցերով Իսրայելի դեսպան Ռոն Շեխտերը:

Նա հայտնել է, որ նախարարը կմասնակցի  Հայաստանում հրեական համայնքի գրանցման 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 24-ին Պարոնյանի անվան թատրոնում, որի մուտքը, ինչպես տեղեկացրել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը,  ազատ է բոլոր այցելուների համար:

նախատեսվում է նաեւ նախարարի մի շարք հանդիպումներ եւ զբոսանք  երկրի տարածքում, որը նախատեսում է նաեւ այցելություն Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հայաստանից հետո պատվիրակությունը կմեկնի Վրաստան եւ մի շարք այլ երկրներ:

Հայաստանում  հրեաների թիվը կազմում է 800-1000 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ