News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանում ֆեյսբուքից օգտվողների թիվը վերջին 6 ամիսների ընթացքում  աճել է 67 հազար 260-ով`  հասնելով 324 հազար 180-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է socialbakers.com  կայքից:

Հայկական  ֆեյսբուքի ժողովրդագրական պատկերը ցույց է տալիս, որ սոցցանցից օգտվողների ամենամեծ տարիքային խումբը շարունակում են կազմել 18-24 տարեկան անձինք` 110 221 մարդ (35%), որին հաջորդում է 25-34 տարիքային խումբը (29%): 35-44  տարիքային խմբի ֆեյսբուքից օգտվողները 11 տոկոս է, 16-17 տարիքային խումբը` 9 տոկոս, 13-15 տարեկանները` 7 տոկոս, 45-54 տարիքային խումբը` 5 տոկոս, 55-64-ը` 2 տոկոս, 65-0 տարիքային խումբը` 1 տոկոս:

Ըստ այդ կայքի ներկայացրած վիճակագրության` Հայաստանում  սոցցանցից օգտվողների 47 տոկոսը տղամարդիկ են, 53 տոկոսը` կանայք,իսկ օրինակ` Մավրիկիոսում սեռերի միջեւ հարաբերակցությունը այս հարցում 55 եւ 45 տոկոս է, Աֆղանստանում`  84 եւ 16 տոկոս:

Նշենք, որ Ֆեյսբուքն ավելի քան 905 միլիոն օգտատեր ունի ամբողզջ աշխարհում:

Ամենամեծ օգտատերերի բանակը Ասիայում է, այնուհետեւ` Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում եւ սրանց համեմատությամբ զգալիորեն քիչ` Աֆրիկայում եւ Ավստրալիայում: Ըստ երկրների վիճակագրության` բնակչության թվաքանակի սկզբունքով` Ֆեյսբուքից ամենաշատը օգտվում են ԱՄՆ-ում` բնակչության ավելի քան 50 տոկոսը, ապա Բրազիլիայում` մոտ 27տոկոս, իսկ հետո Հնդկաստանում, Ինդոնեզիայում եւ Մեքսիկայում: 200 երկրների տվյալները ներկայացնող այս աղյուսակում Հայաստանը 116-րդ հորիզոնականից հայտնվել է 112-րդում է: Մեր երկրում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից օգտվում է բնակչության 10,93 տոկոսը: Ինչ վերաբերում է քաղաքների վիճակագրությանը, ապա հայաստանյան որեւէ քաղաք ընդգրկված չէր այս ցանկում, փոխարենը առաջին հնգյակը ուներ այսպիսի պատկեր`  Բանգկոկ, Ջակարտա. Ստամբուլ, Լոնդոն եւ Բոգոտա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ