News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր  Լուկաշենկոն, Վենեսուելայում տեղի ունեցած ընտրությունների կապակցությամբ, անքուն գիշեր է անցկացրել: Այս մասին հայտնել է ինքը` երկրի ղեկավարը` ողջունելով Ուգո Չավեսի հաղթանակը: Նա իր գրասենյակին հանձարարել է խորացնել բելառուս-վենսուելական բոլոր ոլորտների համագործակցությունները:

«Ես շատ ուրախ եմ Ուգո Չավեսի հաղթանակի կապակցությամբ: Պետք է ասել, որ նա քաջ է: Անգամ մենք շատ բան ունենք նրանից սովորելու այս ընտրությունների ընթացքում: Դա անառարկելի հաղթանակ էր, եւ գլխավոր մրցակից թեկնածուն ընդունել է իր պարտությունը: Դա նույնպես թանկ արժե»,-ասել է Լուկաշենկոն:

«Մենք գիշերը արդեն կապ ենք հաստատել Ուգո Չավեսի գործող գրասենյակի հետ, շնորհավորել ենք նրան, բելառուս ժողովուրդը նույնպես պետք է ջերմորեն շնորհավորի այս հերոս մարդուն, քանի որ նման իրավիճակում հաղթելը մեծ վստահության մասին է խոսում»,-հայտնել է Լուկաշենկոն, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ուգո Չավեսը վերընտրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում: Նախնական տվյալներով Չավեսն ստացել է ձայների 54 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ