News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Այսօր` հոկտեմբերի 12-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջեւ 2012-2015 թթ. համագործակցության» ծրագիրը, որի նպատակն է կանոնակարգելու 2012-2015 թթ. հայ-ռուսական մշակութային համագործակցությունը: Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի տեղակալ Անդրեյ Բուսիգինը:

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջեւ 2012-2015 թթ. համագործակցության» ծրագիրը բաղկացած է 18 հոդվածից, որը կանոնակարգելու է հայ-ռուսական մշակութային համագործակցությունը մշակույթի եւ արվեստի /կինո, թանգարան, գրադարան/  ոլորտներում: Ծրագրի համաձայն, կողմերը կաջակցեն.

ստեղծագործական կոլեկտիվների եւ անհատ կատարողների փոխանակումներին, մասնակցությանը երկու երկրներում անցկացվող միջազգային փառատոներին եւ մրցույթներին,

բարենպաստ պայմաններ կստեղծեն կերպարվեստի, բեմարվեստի, կինեմատոգրաֆիայի, գրադարանային եւ թանգարանային գործի, դեկորատիվ-կիրառական, ինքնագործ եւ կրկեսային արվեստի, պատմամշակութային ժառանգության օբյեկտների, ժողովրդական արհեստների պահպանման բնագավառում համագործակցության զարգացման համար,

կողմերը կաջակցեն համատեղ նախագծերի իրականացմանը` կինոյի, թատրոնի, գրականության ոլորտներում, ակտիվորեն կմասնակցեն երկու երկրների համար նշանակալից համարվող իրադարձություններին եւ միջոցառումներին,

փոխադարձության հիման վրա կկազմակերպվի մշակույթի, կինոյի օրեր, կիրականացվեն ցուցահանդեսների փոխանակումներ,

կողմերը կշարունակեն աջակցել կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գործընթացին: Ռուսական կողմը մշտապես համապատասխան քվոտաներ կտրամադրի ՌԴ ստեղծագործական բուհերում Հայաստանի քաղաքացիների ուսուցման եւ վերապատրաստման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ