News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավստրիացի դերասան Քրիստոֆ Վալցը, որը հայտնի է Կվենտին Տարանտինոյի  «Անփառունակ սրիկաները» ֆիլմում գնդապետ-նացիստի դերով, քաղաքական  «Ռեյկյավիկ» դրամայում  կմարմնավորի Միխայիլ Գորբաչովին: Այդ մասին հաղորդել է ֆիլմի ռեժիսոր Մայք Նյուելը:

Մայքլ Դուգլասն էլ կխաղա Ռոնալդ Ռեյգանի դերը, գրում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը: 

BBC-ի հաղորդմամբ, ֆիլմի առանցքում ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի երկու առաջնորդների հանդիպումն է Իսլանդիայում, որը 1986թ. նշանավորեց սառը պատերազմի ավարտը: Ակնկալվում է, որ նկարահանումները կսկսվեն մարտին: Ռեյկյավիկի բանակցությունները յոթնամյա դադարից հետո ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի առաջնորդների առաջին հանդիպումը դարձան:

Ռեժիսոր Մայք Նյուելի խոսքով, որը նախկինում հայտնի էր դարձել «Չորս հարսանիք եւ մեկ թաղում» ֆիլմով, նաեւ` Հարրի Փոթերի 4-րդ էպոսապատումի էկրանավորմամբ, «Ռեյգանն ու Գորբաչովն իրենց ժամանակի ամենանշանավոր քաղաքական գործիչներն ու անհատականություններն էին»: Ֆիլմի համապրոդյուսերը Ռիդլի Սքոթն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ