News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները բոլոր նախորդներից ժողովրդավարական են եղել: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի  ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն այսօր` հոկտեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսում, որն ուղղված էր  ազատ, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու ծրագրի աջակցությանը:  Հիշեցնենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի  եւ իրականացվում` ԵԱՀԿ-ի կողմից:  Ծրագրի կատարման համար առանձնացվել է 1,7 միլիոն եվրո: Խոսքը 2012 եւ 2013 թթ. ընտրություններին աջակցելու մասին է:

Ըստ նրա`  Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում իրենց զեկույցում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները հիմնականում ուշադրություն են դարձրել ընտրությունների ինստիտուտի նկատմամբ հանրության վստահության բացակայությանը: Դեսպան Անդրեյ Սորոկինը հիշեցրել է, որ  ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի գործողություններն ուղղված են  տեխնիկական մասի կատարելագործմանը: Պատասխանելով  ընտրակաշառքների բաժանման մասին հարցին` դեսպանը հիշեցրել է, որ  ընտրությունների նախօրեին Գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ նման գործարքի մասին հաղորդած անձինք ազատվում են պատասխանատվությունից: 

Քվեարկության ընթացքում  բացահայտված որոշ  խախտումների վերաբերյալ հարցը, մասնավորապես, ժամանակավոր կնիքների հետ կապված խնդիրները մեկնաբանել է  պատվիրակության ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենանը:  Ըստ նրա`  որոշ խախտումներ եղել են,  սակայն ընդհանուր առմամբ Հայաստանում ընտրությունների գործընթացը բարելավվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ