News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի միջեւ, այսօր՝  դեկտեմբերի 19-ին, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որի նպատակն է ապահովել ՀՀ անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության արդյունավետությունը: Հուշագիրը ստորագրել են ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ Ժնեւի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրին:

Կողմերը կհամագործակցեն հանձնաժողովի գործունեության ոլորտներում օրենսդրական գործընթացի արդյունավետության բարձրացման, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության ընթացակարգերի մշակման եւ ներդրման, ինչպես նաեւ ուժային կառույցների տարբեր հաստատություններ այցերի կազմակերպման, փորձագիտական աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Հանձնաժողովին առընթեր կստեղծվի խորհրդատվական խումբ, որը կիրականացնի փորձագիտական գործունեություն՝ հանձնաժողովին տրամադրելով օրենսդրական խորհրդատվություն եւ առաջարկներ, որոնք կվերաբերեն հանձնաժողովի իրավասությանը վերապահված հարցերին, իսկ Ժնեւի կենտրոնը կաջակցի խմբի աշխատանքներին:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը համոզմունք է հայտնել, որ հուշագիրը կողմերի միջեւ արդյունավետ համագործակցության ամուր իրավական հիմք կդառնա եւ կապահովի անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության գործում կողմերի համագործակցության շարունակականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ