News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իրան-Հայաստան երկաթգծի բեռների պոտենցիալ բազան արդեն հաշվարկված է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:

Հետազոտությունն իրականացրել է ՌԴ Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի տրանսպորտային տնտեսության եւ տրանսպորտային քաղաքականության ինստիտուտը:

2012թ. ընկերությունը բեռնափոխադրումների հնարավոր պատվիրատուների հետ չի հանդիպել, սակայն հետազոտությունում առկա տեղեկատվությունը հստակ է եւ հասանելի:

Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերին Հայաստանում էր Amber Capital Investment Management ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Ժոզեֆ Ուգուրլյանը: Նրա հետ հանդիպման ժամանակ Հայաստանի տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը  հայտարարել էր նախագիծը շտապ սկսելու մասին:  Այնուամենայնիվ, նշել է Վ. Ռեբեցը, ՀԿԵ-ն Amber Capital-ի ներկայացուցիչների հետ ոչ մի հանդիպում չի անցկացրել:

«Մենք այդ ուղղությունը շատ կարեւոր ենք համարում, ընդ որում Հայաստանից եւ Ադրբեջանից Իրան ուղղությունները չեն մրցակցում միմյանց հետ: Չնայած որ  երկուսի վերջնական կետն էլ նույնն է՝ Պարսից ծոցը, սակայն հայկական ուղղությունը կարող է սպասարկել նաեւ սեւծովյան նավահանգիստների Ռուսաստանի հարավային շրջանների ուղղությունը», – նշել է Վ. Ռեբեցը:

Նշենք, որ Իրան-Հայաստան երկաթգիծը  պետք է դառնա Նախիջեւանի երկաթգծային ճյուղի այլընտրանքը, որը չի գործում 1990թ.-ից: Ըստ 2009թ. գնահատումների՝ ճյուղի ընդհանուր երկարությունը կկազմի 470 կմ, որից 60 կմ-ը՝ Իրանի տարածքում:

Հայաստանում նոր ուղղությունը կարող է ապահովել լեռնահանքային ձեռնարկությունների երկաթգծային բեռնափոխադրումները:

«ՀԿԵ»-ն  «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի  100%-անոց դուստր ձեռնարկությունն է եւ 2008թ.-ից զբաղվում է Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ