News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը հնարավորություն կստանա գնելու Կառավարության թիվ 2 մասնաշենքը, որտեղ տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունները:

ՀՀ կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 27-ին հաստատեց Կառավարական թիվ 2 մասնաշենքի օտարման մասին հերթական որոշումը: Այսօր առավոտյան որոշումը արմատական փոփոխությունների է ենթարկվել, «Տանգո» ընկերությունը կրկին նշվել է որպես պոտենցիալ գնորդ:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում տեղակայվել էր որոշման նախագիծ, որով ԱԳՆ շենքը հանվում էր աճուրդի՝ փաստորեն չեղյալ համարելով Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությանը վաճառելու մասին հոկտեմբերին կայացրած որոշումը:

Այսօր առավոտյան կատարած փոփոխություններով՝ «Տանգո» ընկերությունը կրկին հնարավորություն է ստացել գնելու շենքը՝ եթե դասական աճուրդով կառավարությանը չհաջողի ավելի բարձր գնով գնորդ գտնել: Այսինքն՝ կառավարությունը նախ շենքը կդնի աճուրդի, որից հետո պարզ կլինի՝ Է. Էռնեկյանը 51 մլն դոլարով գնելու է՞ շենքը, թե՞ ոչ:

Աճուրդը պետք է կազմակերպվի առաջիկա 3 ամսվա ընթացքում:

Ինչ վերաբերում է «Տանգոյին», ապա նրա հետ կկնքվի օտարման նախնական պայմանագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ