News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է պաշտպանության նախարարին` քարոզարշավի շրջանակում զորամասեր այցելելու խնդրանքով, բայց առայժմ պատասխան չի ստացել: Այդ մասին այսօր` լրագրողների հետ զրույցում նշել է թեկնածուն, ով Բանակի օրվա առթիվ այցելել էր Հաղթանակի զբոսայգի, որտեղ ծաղիկներ է դրել Հավերժական կրակի մոտ (ֆոտոռեպորտաժ):

Սակայն, նրա խոսքով, դա իրեն չի խանգարում շփվել իրեն հանդիպած զինծառայողների հետ.  «Ես պաշտպանության նախարարից պատասխան եմ սպասում: Բանակը ոչ միան գործող նախագահի, այլեւ մնացած թեկնածուների համար պետք է բաց լինի: նույնը վերաբերում է բուհերին: Միթե պետք է նախագահ լինես, որ կրթական հաստատությունների դռները բաց լինեն քո առաջ:  Բուհերը չպետք է քաղաքականացվեն: Հուսով եմ, որ ինձ հնարավորություն կընձեռվի հավասարության սկզբունքով այցելել մեր հպարտության ակունք` բանակ»:

Հովհաննիսյանը դրական է պատասխանել բանակի բարեփոխումների վերաբերյալ հարցին, նշելով, որ սպայի եւ զինվորի պատիվն արատավորողները պետք է  պատժվեն օրենքի շրջանակում: «Բոլոր նրանք, ովքեր խաղաղ պայմաններում մեղավոր են զինվորների մահվան մեջ, պետք է պատժվեն: Ես չեմ ցանկանում արցունք տեսնել ծնողների աչքերին: Կարելի է նաեւ սեփական ցանկությամբ հնարավորություն տալ  կանանց  ծառայել բանակում:   Ռազմաճակատի առաջին գծում ժամկետային զինծառայողներ չպետք է լինեն, այլ  գիտակցաբար դրան  գնացող պայմանագրային զինծառայողներ, որոնք  պետությունից կստանան  համապատասխան աշխատավարձ»:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կայցելի նաեւ «Եռաբլուր» պանթեոն:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ