News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանում քննարկում են ՀԱՊԿ շրջանակներում սերվիս-կենտրոնների ստեղծման հարցը: Հայաստան ժամանած ՀԱՊԿ Քարտուղարության պատվիրակությունը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորությամբ, մասնակցել է ՀՀ Միջգերատեսչական հանձնաժողովի նիստին: Վաղը կայանալու են Ռազմատնտեսական համագործակցության միջպետական ազգային հատվածների համատեղ նիստը:

Ինչպես ճեպազրույցին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, պատվիրակությունը Երեւան է ժամանել մեծ ծրագրոց, միջոցառումների շարք է իրականացվում` ռազմատեխնիկական, ռազմատնտեսական համագործակցության կատարելագործման, տեխնիկայի եւ սպառազինության  վերանորոգման սերվիս-կենտրոնների ստեղծման ուղղությամբ: «Հայաստանը ՀԱՊԿ ամենաակտիվ անդամներից է, միշտ հանդես է գալիս հետաքրքիր առաջարկներով, տարբեր ծրագրեր է նախաձեռնում` միտված նրան, որ անվտանգությունը Հայաստանում լինի ամենաբարձր մակարդակի վրա»,- նկատել է Նիկոլայ Բորդյուժան:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսքով, հաջող են ընթանում բանակցությունները Հայաստանում ԱԻ ոլորտում հումանիտար կենտրոնի ստեղծման ուղղությամբ: Ծրագիրը տարածաշրջանային նշանակություն ունի: բաղդասարյանի խոսքով, ՀԱՊԿ հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում 2013թ. կայանալու են ավելի քան երկու տասնյակ միջոցառումներ:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ