News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է իր հարցազրույցների շարքը Հայաստանում աշխատող դիվանագետների հետ: Այս անգամ Հայաստանում Բրազիլիայի դեսպան տիկին Մարսելա Մարիա Նիկոդեմոսը պատմել է կին դիվանագետների դժվարությունների, Հայաստանում իր կյանքի, սիրելի բրազիլական ուտեսի եւ հայերի հյուրընկալության մասին:

Ի՞նչ եք կարծում, ինչն է դեսպանի ձեռքում գտնվող ամենաուժեղ գործիքը:

Դա այլ մարդկանց հետ շփվելու ունակությունն է եւ տարբերություններն ընդունելու եւ գնահատելու ունակությունը, որոնց դիվանագետը բախվում է նոր երկրում: Նա պետք է այդ տարբերություններն ընդունի որպես իրեն հարստացնելու միջոց: Եթե դուք չունեք ընդունելու, այլ մշակույթի հանդեպ հանդուրժող լինելու ունակություններ, դուք չեք կարող դիվանագետ լինել:

Որոնք են Ձեր աշխատանքի առավելություններն ու թերությունները:

Առավելությունն, անկասկած, ճանապարհորդելու հնարավորությունն է, նոր մարդկանց հանդիպելը, այլ մշակույթի կրողների հետ ապրելը: Երբ դուք ճանապարհորդում եք որպես զբոսաշրջիկ, ձեզ համար տեսանելի են լավ կողմերը, ոչ թե՝ դժվարությունները, որոնք ապրում է տվյալ երկիրը: Թերություններից է, իհարկե, լեզվի չիմացությունը: Բարդ է մեկնել աշխարհի մյուս ծայրը, շփման խնդիրներ են ծագում, նաեւ այն պատճառով, որ հոյերենը տարբերվում է լատիներենից: Ես գիտեմ մի քանի հայերեն բառեր, օրինակ «շնորհակալություն», «բարեւ ձեզ», «մի քիչ», «ինչպես եք», «կամաց-կամաց», բայց հայերենի այբուբենը շատ բարդ է: Իմ ականջի համար ձեր լեզվի տարբեր հնչյուններ միանման են հնչում:

Դիվանագիտության եւ քաղաքականության մեջ դեռեւս տղամարդիկ շատ են: Կին դիվանագետի համար հե՞շտ է շփվել քաղաքական գործիչների հետ, որոնց մեծ մասը տղամարդիկ են:

Բոլորովին դժվար չէ: Բլոբալ առումով կինն ունի նույն ունակությունները, ինչ տղամարդը, սակայն, կանանց համար դիվանագիտական կարիերայում ամենամեծ դժվարությունը դա անձնական կյանքն աշխատանքի հետ համատեղելն է: Եթե դուք ուզում եք ամուսնանալ, երեխաներ ունենալ, ապա դուք պետք է ունենաք հասկացող ամուսին, այնպիսին, որխպիսին, բարեբախտաբար ունեմ ես: Դուք պետք է կարողանանք բաժանել ժամանակն աշխատանքի եւ ընտանիքի միջեւ, միաժամանակ չվնասելով ոչ մեկը, ոչ՝ մյուսը: Այդ առումով ես շատ երջանիկ եմ, քանի որ իմ ամուսինն ու որդիներս միշտ կողքիս են եղել: Կանայք պրոֆեսիոնալ են դառնում բոլոր ոլորտներում: Մենք առաջինն ենք, առնվազն, Լատինական Ամերիկայում, որտեղ կին նախագահ է ընտրվել: Բայց մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու այդ ուղղությամբ:

Տարբերվո՞ւմ է Ձեր աշխատանքային օրը տարբեր երկրներում:

Այո, իհարկե, վերաբերմունքը տարբեր երկրներում կարող է միանման լավը լինել, բայց  տարբերվում են այս կամ այն նախագծերը, որոնք իրականացվում ենք տվյալ երկրում: Տարբերվում է նաեւ այդ նախաձեռնությունների նկատմամբ քաղաքացիների արձագանքը: Օրինակ, Հայաստանում մենք շատ մշակութային նախագծեր ենք իրականացրել: Մենք օգնում ենք հայ ժողովրդին առավել լավ ճանաչել բրազիլական մշակույթը: Մեր դեսպանատունը բացվել է 2006 թվականին, այնպես որ մենք դեռ շատ անելիքներ ունենք: Այստեղ մենք պետք է որոշենք առաջնահերթությունները, քանի որ Բրազիլիայի հետ երկարամյա հարաբերությունների պատմություն չկա, ինչպես այլ երկրների հետ հարաբերություններում է: Ես կարծում եմ, որ պետությունների միջեւ հարաբերությունները նման են ամուսնության. Երդ դուք ամուսնանում եք, սկզբում ամեն բան շատ հեշտ է, բայց ժամանակի հետ ամեն բան ավելի ու ավելի բարդ է դառնում: Դուք ավելի լավ եք ճանաչում մարդուն եւ նա է լավ ճանաչում քեզ, բայց դուք պետք է զգույշ գործեք, որպեսզի չբախվեք բարդությունների: Այդպիսին է վիճակը նաեւ երկրների միջեւ հարաբերություններում:

Երբ մենք խոսում ենք Բրազիլիայի մասին, պատկերացնում ենք Ռիո դե Ժանեյրոյի ծովափերը, կարնավալ, սուրճ, ֆուտբոլ: Նախքան այստեղ գալը, Ձեզ համար ինչի հետ էր ասոցիացվում Հայաստանը:

Անկեղծ ասած, ոչ մի կարծրատիպ չի եղել: Առաջինը, որ մտքիս եկավ, դա իմ դիվանագետ գործընկերներն են, որոնք հայկական ծագում ունեն, բայց ես պատկերացում չունեի երկրի մասին: Մեր երկրում դեսպանը պետք է հանդես գա Բրազիլիայի խորհրդարանի առջեւ: Դեսպանի թեկնածությունը պետք է հաստատի խորհրդարանը, այնպես որ ես սկսեցի ուսումնասիրել Հայաստանը, շատ բան իմացա ձեր երկրի մասին: Ես շատ զարմացած էի, իմանալով ձեր հին պատմության եւ մշակույթի, ինչպես այն ամենի մասին, ինչին դուք հասել եք երկար տարիների ընթացքում:

Ինչ խորհուրդ կտայիք Ձեր հաջորդին: Ի՞նչի մասին կնախազգուշացնեիք. գուցե եղանակի, քանի որ Հայաստանում այնպես տաք չէ, ինչպես Բրազիլիայում:

Այստեղ գալուց առաջ ես աշխատել եմ Կանադայում, որտեղ -25 աստիճան էր. այ դա սարսափելի էր: Ես իմ հաջորդին կասեմ, որ այստեղ շատ հեշտ է շփվել մարդկանց հետ: Բացի այդ, հայերը շատ առատաձեռն են: Ես միշտ ապշում եմ, որ Հայաստանում կարելի է պարզապես մի քանի րոպեով մտնել մարդու մոտ եւ նա անմիջապես կսկսի տեղավորել ձեզ, սուրճ կամ ուտելու բան առաջարկել: Նման բան դուք երկրների մեծ մասում չեք տեսնի: Բրազիլիայում մարդիկ կարող են ձեզ հարցնել. «մի գավաթ սուրճ կցանկանա՞ք» եւ ոչ ավելին:

Հետո ես իմ հաջորդին կասեի, որ մենք Հայաստանի հետ դիվանագիտական խնդիրներ չունենք եւ որ նա պետք է ավելի շատ բան տեսնի ձեր երկրում: Նաեւ, որ այստեղ շատ անվտանգ է:

Կա՞ ինչ-որ բրազիլական բան, որ Դուք կարոտում եք:

Ամուսինս մի անգամ ասաց, որ ուտելիքն ամենավերջին բանն է, որ մարդը կարող է հետ վարժվել այլ երկրում: Ես եկա եզարակացության, որ դա իսկապես այդպես է: Երբեմն այնպես եմ ուզում pão de queijo ուտել. դա բրազիլական պանրե հաց է: Առաջինը, որ ես անում եմ Բրազիլիա վերադառնալու ժամանակ, ես մտնում եմ օդանավակայանի սրճարաններից մեկը եւ ուտում այդ պանրե հացը: Երբեմն ես կարոտում եմ նաեւ մեր լեզուն: Ես իմ ժամանակի 90 տոկոսը խոսում եմ անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն եւ երբեմն կարոտում եմ պորտուգալերենը:

Դիվանագետների հետ հարցազրույցների շարքից կարող եք կարդալ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Լեհաստանի դեսպանների հետ հարցազրույցները:

Պատրաստեց՝ Աննա Ղազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ