News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Աբխազիայով երկաթուղու հնարավոր բացումը բազմաթիվ հարցեր է առաջացնում, հայտարարել է Վրաստանի Բարեփոխումների ասոցիացիայի նախագահ, Վրաստանի ԱԳ նախկին փոխնախարար Սերգի Քափանաձեն: Նա կարծում է, թե այսօր «Վրաստանը բոլորից քիչ է շահագրգիռ այդ նախագծում, իսկ բոլորից ավելի` Հայաստանն ու Ռուսաստանը»:

«Եթե վերականգնեն հաղորդակցությունն Աբխազիայով, դա տեսականորեն կարող է դրական ազդեցություն ունենալ բոլորի համար: Բայց այժմ այն իրավիճակը չէ` ոչ քաղաքական, ոչ աշխարհաքաղաքական, ոչ տնտեսական»,- ասել է նա «Նովոստի-Գրուզիա»-ին:

րա խոսքով, հստակ չէ, թե ինչ տնտեսական օգուտ կստանա Վրաստանը, քանի որ նման ճանապարհի բացումը բացասական ազդեցություն ունի Փոթի նավահանգստով եւ Բաքու-Ախալքալաք-Կարս տարանցային մայրուղով բեռնափոխադրումների համար:

Նա հիշեցրել է, որ 2005թ. քաղաքական դրդապատճառներով հուշագիր էր ստորագրվել Վրաստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, բայց Սուխումը հրաժարվել էր: Իսկ այսր, ըստ Քափանաձեի, հստակ չեն քաղաքական դիվիդենտները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ