News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, այսօր՝ ապրիլի 12-ին, Երեւանում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտոռեպորտաժ): Մայա Փանժիկիձեն Երեւանում է պաշտոնական այցով:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նրան պատմել է հուշահամալիրի շինարարության գաղափարների եւ խորհրդանշանների մասին, ինչպես նաեւ ցուցադրել Հիշողության ծառուղին, որտեղ ավանդույթի համաձայն օտարերկրյա հյուրերը ցեղասպանության զոհերի հիշատակին ծառ են տնկում:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան արդեն տեղի է ունեցել Մայա Փանջիկիձեի եւ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը, որի ընթացքում նրանք հատուկ ուշադրություն են դարձրել քաղաքական եւ տնտեսական ոլորտում հայ-վրացական հարաբերություններին վերաբերող խնդիրներին:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ