News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Չեխիայի դեսպան Պետր Գանդալովիչը խնդրել է իր երկրի անվանումը չշփոթել Չեչնիայի հետ: Գանդալովիչը հանդես է եկել ԱՄՆ-ում վերջին ահաբեկչության հետ կապված՝ նշելով, որ իրեն ցնցել է Բոսթոնում տեղի ունեցած ողբերգությունը:

Իր ելույթում, դեսպանն անհանգստություն է հայտնել սոցիալական ցանցերում տեղ գտնող «թյուրիմացության» առթիվ, երբ ամերիկացիները Չեխիան շփոթում են Չեչնիայի հետ:

«Չեխիայի Հանրապետությունը եւ Չեչնիան երկու տարբեր բաներ են: Չեխիայի Հանրապետությունը արեւելյան Եվրոպայում գտնվող պետություն է, իսկ Չեչնիան՝ Ռուսաստանի Դաշնության մաս»,-ասված է նրա հայտարարությունում, որը հրապարակվել է դեսպանատան պաշտոնական կայքում:

Նշենք, որ նախօրեին տեղեկատվություն էր հրապարակվել, որ եղբայրներ Ջոհար եւ Թամերլան Ցարնաեւները էթնիկ չեչեններ են: Շատ ամերիկացի օգտատերեր չեչեններին շփոթել էին չեխերի հետ: «Ի՞նչ է արել Ամերիկան Չեխիայի Հանրապետությանը: Որտե՞ղ է, ընդհանրապես, Չեխիայի Հանրապետությունը», «Ե՞րբ ենք մենք ներխուժելու Չեխոսլովակիա»,- գրել են Twitter-ի օգտատերերը:

Հիշեցնենք, որ Ցարնաեւ եղբայրները կասկածվում են Բոսթոնի մարաթոնի ահաբեկչությունը կազմակերպելու եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում կրակ բացելու մեջ: Նրանցից ավագ եղբայրը փոխհրաձգության ժամանակ սպանվել է, իսկ կրտսերը ձերբակալվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ