News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության երկու նախընտրական շտաբեր ղեկավարում է նախկին կազակը: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՀՀԿ-ից, Հայ-կազակական միության նախկին ներկայացուցիչ Արայիկ Գալստյանը գլխավորում է երկու շտաբ Աջափնյակ վարչական շրջանում: «Հանրապետական կուսակցության անդամ չեմ, բայց միանշանակ աջակցում եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին»,- ասել է նա ընտրողների հետ հանդիպմանը: Ներկայումս Գալստյանը «Երկրապահ կամավորականների միության անդամ է:

Նշենք, որ Հայաստանի կազակական կազմակերպությունները (իսկ դրանք հանրապետությունում մի քանիսն են) որպես կանոն հանդես են գալիս իշխանամետ դիրքերից: Հայկական կազակական ուժերի միավորումն ու Բարեկամության եւ համագործակցության հայ-կազակական միջազգային միավորումը նախագահական ընտրություններին աջակցում էին Սերժ Սարգսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ