News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հունական Սալոնիկի քաղաքի ոստիկանությունը պղպեղի աէրոզոլ է օգտագործել տեղի հայերին ցրելու համար, որոնք հավաքվել էին Թուրքիայի հյուպատոսության առջեւ:

Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումը տեղի է ունեցել հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ակցիայի ժամանակ, հաղորդում է enetenglish.gr կայքը:

Ակցիայի 250 մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել: Միջադեպը տեղի է ունեցել, երբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական արգելափակոցը` պահանջելով թույլ տալ դիմումը հանձնել հյուպատոսարանի աշխատակիցներին:

Նշենք, որ Հունաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ