News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու ԱՄՆ-ն  միջազգային ասպարեզում լավ են համագործակցում: Այս մասին հունիսի  4-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մինչ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումը կայացած ասուլիսում:

Խոսելով համագործակցության մասին` նա նշել է միջազգային տարածաշրջանային անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտները, ինչպես նաեւ մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղության աջակցության գործողություններին:

Նալբանդյանը նշել է, որ կողմերը կիսում են այն տեսլականը, ըստ որի անհրաժեշտ է բացառապես խաղաղ լուծում գտնել ղարաբաղյան հակամարտությանը` միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, մասնավորապես, ուժի չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության:

«Մենք նաեւ կիսում ենք այն տեսակետը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները պետք է նորմալացվեն առանց նախապայմանների»,-ընդգծել է նա:

Նրա խոսքով` Հայաստնն ու ԱՄՆ-ն կիսում են ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների, շուկայական տնտեսության արժեքները:  Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին` Հայաստանին կարեւոր աջակցության համար:

«Ես կցանկանայի նաեւ օգատագործել հնարավորությունը եւ մեր երախտագիտությունը հայտնել նախագահ Օբամայի վարչակազմին` հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, որն այսօր հասել է առավելագույն կետին: Եւ ես վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարող ենք դրանք նոր բարձունքների հասցնել: Մեր երկու երկրների միջեւ վստահությունն ու փոխըմբռնումը  լավագույն հիմքն է մեր հարաբերությունների հետագա զարգացման համար»,-ավելացրել է Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ