News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելը չի ճանաչում Երուսաղեմի 97-րդ Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, որը ձեռնադրվել է հունիսի 5-ին Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցում:

Որպես կանոն Երուսաղեմի քրիսստոնեական համայնքները ջանում են իրենց համար հոգեւոր առաջնորդներ նշանակել այնպիսի մարդկանց, որոնց թեկնածությունը Իսրայելին, Հորդանանին եւ Պաղեստինին ձեռնտու է: yerkir.am-ը նշում է, որ այս հանգամանքը եպիսկոպոսների եւ պատրիարքների ընտրության հարցում լուրջ դիվանագիտական խնդիր է առաջացնում:

Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նշանակումը խախտում է այդ օրենքը, քանի որ վերջինիս թեկնածությունը ողջունել են միայն Պաղեստինը եւ Հորդանանը, իսկ Իսրայելը` ոչ:

Մեկ անգամ չէ, որ արքեպիսկոպոսը հանդես է եկել հակաիսրայելական հայտարարություններով, իսկ 2013-ի սկզբին խիստ քննադատության է ենթարկել Իսրայելին Հայոց ցեղասպանության փաստը չընդունելու պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ