News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գալիք ուրբաթ` հունիսի 14, Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրությունները, ուստի Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանն ընտրատեղամաս կբացվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամեդ Ռեիսին:

Ընտրատեղամասը լինելու է դեսպանատան շենքում եւ բաց է լինելու առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան ժամը 20-ը: Ընտրողները պետք է ունենան անձնագրեր կամ Իրանում օգտագործվող անձը հաստատող փաստաթուղթ:

 Իրանում սա Իսլամական հեղափոխությունից հետո տեղի ունեցող 11-րդ նախագահական ընտրություններն են: Այս ընթացքում Իրանում տեղի են ունեցել 20 ընտրություններ` 10-ը նախագահական, 9-ը` խորհրդարանական:

Պատասխանելով ընտրախախտումներին վերաբերվող հարցին` դեսպանը նշել է, որ նման բաներ էլ են լինում: Նման դեպքերում քվեատուփի պարունակությունն անվավեր է ճանաչվում: Եղել են դեպքեր, որ եղել է 800 անվավեր քվեատուփ: Որպես պատիժ կարող է սահմանվել ազատազրկում: «Պետք է հարգել ժողովրդի կամքը, եւ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած յուրաքանչյուր խախտում ազգի դավաճանություն է», - ընդգծել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ