News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների փոխնախարար Արեգ Գալստյանը Իրանի դեսպանի՝ գազի առաքումներում աջակցության վերաբերյալ հայտարարությունը ուսումնասիրման արժանի է համարում:

Հիշեցնելով, որ կողմերի միջեւ գործում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը, փոխնախարարը նկատել է, որ «տվյալ փոխշահավետ պայմանագիրը նախատեսում է, որ եթե մեզ գազի լրացուցիչ քանակություն պահանջվի, կարող ենք վերցնել»: Նա նաեւ նշել է, թե գազի գնման եւ տարիֆների վերաբերյալ ոչինչ ասել չի կարող: Ամեն ինչ կախված է առաջարկից, որը պետք է ուսումնասիրել:

Հարցին՝ արդյոք իրանական գազը կարող է այլընտրանք լինել ռուսական գազին, Գալստյանը պատասխանել է. «Որքան շատ լինեն աղբյուրներն ու ուղղությունները, վառելիքի տեսակներն ու առաքումները, այնքան լավ: Այնքան մենք մեզ հանգիստ եւ հուսալի կզգանք»: Նա նաեւ հավելել է, որ եթե ստիպված լինեն ընտրել, ապա դա անելու են կախված նրանից, թե ինչն է ձեռնտու Հայաստանի համար եւ ռազմավարական, եւ քաղաքական եւ տնտեսական առումներով:

Լրագրողների հետ զրույցում Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին նկատել է, թե Իրանը պատրաստ է իր հնարավորությունների շրջանակներում աջակցել Հայաստանին գազի առաքման հարցում: Իրանցի դիվանագետի խոսքով, հայկական կողմը պետք է որոշի՝ արդյոք իրանական գազն այլընտրանք է ռուսականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ