News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրացական «AzRy» IT ընկերությունը Երեւանի քաղաքապետարանին պատրաստվում է  քաղաքային տրանսպորտի կառավարման համակարգեր առաջարկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ընկերության տնօրեն Դավիթ Ջափարիձեն: «AzRy»-ն պատրաստվում է մասնակցել  հունիսի 21 – 22 –ին Երեւանում կայանալիք  «DigiTec Business» տեխնոլոգիական ֆորումին:

«AzRy»-ի ամենահայտնի արտադրանքներից է տրանսպորտով երթեւեկության համար քարտային համակարգով վճարումների կառավարումը: Ընկերության մշակած ծրագիրն արդեն կիրառվում է Թբիլիսիի մետրոպոլիտենում, ավտոբուսներում եւ միկրոավտոբուսներում: «Մեր համակարգը ներդրված է ոչ միայն մետրոյում եւ ավտոբուսներում,  այլեւ կանգառներում, որտեղ տեղադրված են քարտերի լիցքավորման ավտոմատներ: Քանի որ համակարգն արդեն բավականին ժամանակ է հաջողությամբ գործում է Թբիլիսիում, մենք որոշեցինք մեր փորձն առաջարկել Երեւանին»,-հայտարեց Ջափարիձեն:

Ընկերությունը կարճ ժամկետում նախատեսում է սկսել որ միայն «սոֆթ»-ի, այլեւ սարքերը հաշվող համապատասխան «հարդի» արտադրությունը: Այս ոլորտում ընկերությունը Հայաստանի հետ համագործակցության փորձ արդեն ունի: «AzRy» -ը մասնավորապես համգործակցում է  «Synopsys Armenia»-ի հետ, իսկ սարքերի համար անհրաժեշտ առաջին վահանակներն արտադրվել են «Մարսում»: «Ցավոք, համգործակցությունը չկարողացանք երկարաձգել, քանի որ չինականներն ավելի էժան էին: Սակայն մենք միշտ ուրախ ենք համագործակցել մեր հայ գործընկերների հետ»,-նշեց Դ. Ջափարիձեն:

Բանկային մանրածախ ծառայությունների ոլորտում ընկերությունը պատրաստ է միասնական ինտերֆեյս առաջարկել դրամային փոխանցումների համակարգերի սպասարկման համար: Համակարգն արդեն գործում է  Վրաստանի մի քանի բանկերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ