News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանից Վրաստան հավկիթի մեծածավալ արտահանումը հազիվ թե վերականգնվի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Վրաստանի թռչնարտադրողների ասոցիացիայի նախագահ Զուրաբ Ուչումբեգաշվիլին: Նման միտումներ հազիվ թե դրսեւորվեն` հաշվի առնելով, որ Վրաստանն արդեն լիովին անցել է հավկիթի արդյունաբերական արտադրության, նշեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստնից Վրաստան մեծաքանակ հավկիթ էր արտահանվում մինչեւ 2010 թ-ը:  Դրանից հետո այն կրում էր իրավիճակային բնույթ:

«Հիմա Հայաստնում եւ Վրաստանում հավկիթի ինքնարժեքը գրեթե նույնն է, ուստի մեր երկրի թռչանֆաբրիկաներին հետարքիր չեն միմյանց շուկաները»,-ավելացրեց Ուչուբեգաշվիլին:

Նշենք, որ ժամանակ առ ժամանակ Վրաստանում հայկական հավկիթի պահանջարկ առաջանում է, սակայն  ինքնարժեքից ցածր գնով, ուստի նման առաջարկությունները, որպես կանոն, հայկական ընկերությունները չեն ընդունում:

Երկու երկրներում իրավիճակը նման է ոչ միայն հավկիթի գնով, այլ արտադրության ինքնաբավությամբ: «Դատեք ինքներդ, 2003թ-ին մենք ունեինք միյան երեք ֆաբրիկա, այսօր` արդեն 23», – նշեց Ուչումբեգաշվիլին: Հավի մսի պահանջարկի  60 – 65%-ը բավարարում են սեփական թռչնաֆաբրիկաները, մնացածը ներկրվում է Ուկրիանայից եւ Բրազիլիայից:

Վրաստանի թռչնարտադրությունում հայկական բիզնեսը ներկայացված է «Piunik Gergia» ընկերության միջոցով, որն զբաղվում է ճտերի արտադրությամբ: Վերջերս Վրաստնում ավարտվել է  «Chirina Ltd» խոշոր թռչնբաֆաբրիկայի կառուցումը, որը պատրաստվում է  արտադրել տարեկան 22 մլն ճուտ: «Հաշվի առնելով նման քանակությունը, ֆաբրիկան կձգտի դուրս գալ նաեւ միջազգային շուկա»,-նկատեց ասոցիացիայի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ