News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների առաջնորդների հայտարարությունը կարելի է դիտարկել որպես ազդանշան Ադրբեջանի համար, որ դեռեւս հնարավորություն կա Լեռնային Ղարաբաղի հետ քննարկել գոյություն ունեցող խնդիրները: Բաքվի հրաժարվելու դեպքում, գործընթացն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախության ճանաչմանը: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ղարաբաղյան խորհրդարանի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը, հավելելով, որ այդ գործընթացի շարունակության արդյունքում ԼՂՀ-ն իրավունք կստանա հավասարը հավասարի հետ խոսել Ադրբեջանի հետ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների նախագահների հայտարարության տեքստում ղարաբաղյան պատգամավորն առանձնացրել է ազգերի ինքնորոշման ու իրավահավասարության սկզբունքի ձեւակերպումը: «Իմ կարծիքով, այս տեքստում ավելի հստակ բնորոշում է տրված, քան նախորդներում»,-ընդգծել է Աթանեսյանը, հավելելով, որ այդ կերպ համանախագահ-երկրների առաջնորդները ընդգծել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից այդ իրավունքի իրականացումը` չնայած ադրբեջանական կողմի` տարածքային ամբողջականության վերաբերյալ պնդմանը: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդները դիտարկվում են որպես պետականության կրող, ինչը թույլ է տալիս դա որոշակի ազդանշան համարել Ադրբեջանի համար. «Մնացած հարցերում համաձայն եմ ԼՂՀ ԱԳ նախարարի գնահատականների հետ»,-հավելել է Վահրամ Աթանեսյանը:

Հունիսի 18-ին Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման եւ Ֆրանսուա Օլանդը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: Նախագահները պատրաստակամություն են հայտնել աջակցելու հակամարտության կողմերին` կայունության եւ կարգավորման հասնելու, եւ կոչ են արել զերծ մնալ գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ավելացնել տարածաշրջանային  լարվածությունն ու հանգեցնել հակամարտության էսկալացիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ